2924 դիտում
15:28 07-03-2017
ՀՀ գյուղնախարարությունում քննարկվել են Արմավիրի մարզից ստացված գյուղոլորտին առնչվող ներդրումային ծրագրերը
ՀՀ գյուղատնտեսության նախարարությունում նախօրեին հրավիրվել էր խորհրդակցություն ՀՀ Արմավիրի մարզից ստացված գյուղատնտեսության ոլորտին առնչվող ներդրումային ծրագրերը քննարկելու նպատակով:
Խորհրդակցությունը վարում էր նախարարի տեղակալ Ռոբերտ Մակարյանը, մասնակցում էին ՀՀ կառավարության աշխատակազմի, «ՓՄՁ ներդրումներ» ՈՒՎԿ-ի, «Գյուղական ֆինանսական կառույց-ԾԻԳ» պետական հիմնարկի, Հայաստանի փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոնի, Հայաստանում գյուղական տարածքների տնտեսական զարգացման հիմնադրամի ներկայացուցիչներ, ծրագրերի շահառուներ և այլ պատասխանատուներ:
Ընդհանուր առմամբ, Արմավիրի մարզից ներկայացվել է գյուղատնտեսությանն առնչվող թվով 15 ներդրումային ծրագիր, որոնց շրջանակում, մասնավորապես, նախատեսվում է հիմնել խտանյութերի և պահածոների արտադրության համալիր գործարան, ոռոգման կաթիլային եղանակով մշակել բոստանային մշակաբույսեր, վերագործարկել պտղասառնարան, կառուցել պարարտանյութերի և կաթիլային խողովակների արտադրության գործարաններ, հիմնել ելակի ջերմատուն, կազմակերպել մատուտակի արմատների արտադրություն, ժամանակակից տեխնոլոգիաներով հագեցած ջերմատներում աճեցնել օրգանիկ գյուղմթերք, կազմակերպել վարդաբույր խորդենու եթերային յուղի արտադրություն, ընդլայնել «Ոսկենի» գինու արտադրությունը, ինչպես նաև ունիվերսալ ֆերմայում ցլիկների բտման կազմակերպում և բարձրորակ օրգանական մսի արտադրություն:
Պատասխանատուները շահառուների հետ համատեղ քննարկել են ներկայացված ծրագրերի ֆինանսական գնահատականները, նպատակահարմարությունն ու հիմնավորումները, ինչպես նաև ֆինանսավորման ուղղություններն ու աջակցության տարբերակները:
Նմանատիպ նյութեր
5882 դիտում
19:57 11-01-2018
ՀՀ գյուղատնտեսության նախարարությունում քննարկվել են գյուղոլորտին առնչվող ներդրումային նոր ծրագրերը
3425 դիտում
17:23 07-04-2017
ՀՀ գյուղատնտեսության նախարարությունում քննարկվել են Արարատի մարզից ստացված ներդրումային ծրագրերը
Այս բաժնից
823 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
853 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»