20469 դիտում
15:37 07-03-2017
Ոստիկանության ծառայողները հերթական զինանոցն են հայտնաբերել
Մարտի 6-ին ոստիկանության ծառայողները ՀՀ քրեական օրենսգրքի 235 հոդվածի 1-ին մասի հատկանիշվերով հարուցված քրեական գործի շրջանակներում (Ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը) խուզարկություն են կատարել 1970 թ. ծնված Աշոտ Գաբրիելյանին պատկանող՝ Երևանի Նոր Արեշի 50 փողոցի մի հասցեի հետնամասում, որտեղից հայտնաբերվել և առգրավվել է «ԱԿ» տիպի ինքնաձիգ՝ առանց գործարանային համարի, ինքնաձիգի երեք պահունակ, «343-C 1866» տիպի թմբուկավոր ատրճանակ, ձեռքի 1 նռնակ՝ պայթուցիչով, տարբեր տրամաչափի 300 փամփուշտ, օպտիկական սարք, մետաղյա գլանանոթ, հակագազ, մետաղյա ձող, նռնակի դետալ, դետոնատոր, 14 սմ և 12 սմ շեղբի երկարության դանակ ու 1 սվին դանակ:
[b]ՀՀ Ոստիկանություն[/b]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 2+
2+
Նմանատիպ նյութեր
4754 դիտում
14:12 14-02-2018
Իրանը տարածաշրջանում ամենամեծ հրթիռային զինանոցն ունի. ԱՄՆ հետախուզություն