3072 դիտում
15:20 08-03-2017
Մարտի 8-ի առիթով շարունակվում են Երևանի քաղաքապետարանի անակնկալները
Կանանց միջազգային օրվա` Մարտի 8-ի առիթով շարունակվում են Երևանի քաղաքապետարանի անակնկալները:
Արամ Խաչատրյանի արձանի հարևանությամբ և Հյուսիսային պողոտայի Թումանյան փողոցին հարող հատվածում ձևավորված տոնական զամբյուղներից կանանց և աղջիկներին նվիրվել են ծաղիկներ և Երևանի քաղաքապետարանի շնորհավորական բացիկներ: Ընդ որում, այս ամենն ուղեկցվել է գործիքային երաժշտության հնչյուններով:
Նախաձեռնության ակամա մասնակիցը դարձած կանայք նկատել են, որ ամեն տարի այս օրը կազմակերպվող Երևանի քաղաքապետարանի անակնկալներն իրոք տոնական, բարձր տրամադրություն են հաղորդում Երևանին՝ ընդգծելով կանանց հանդեպ ցուցաբերվող հատուկ վերաբերմունքը, ինչն իսկապես հաճելի է:
Նմանատիպ նյութեր
3429 դիտում
19:04 07-03-2017
Մարտի 8-ի առթիվ հաճելի անակնկալները կմեկնարկեն «Զվարթնոց» օդանավակայանից
3952 դիտում
14:08 08-03-2018
Մարտի 8. Տոնական անակնկալները, ավանդույթի համաձայն, մեկնարկել են օդանավակայանից
2723 դիտում
20:50 29-12-2019
Աննա Հակոբյան. Ամանորյա անակնկալները շարունակվում են. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այս բաժնից
2014 դիտում
16:48 08-01-2025
Բողոքի ակցիա՝ ԲԴԽ շենքի դիմաց․ երիտասարդ կնոջը կյանքից զրկելու գործով ճնշումներ կան