211652_close_icon
views-count3399 դիտում article-date 19:04 07-03-2017

Մարտի 8-ի առթիվ հաճելի անակնկալները կմեկնարկեն «Զվարթնոց» օդանավակայանից

Սիրելի՛ համաքաղաքացիներ, չխախտելով վերջին տարիներին ձևավորված բարի ավանդույթը՝ Երևանի քաղաքապետարանը Մարտի 8-ի առթիվ հաճելի անակնկալներ է նախապատրաստել մայրաքաղաքի կանանց, աղջիկների և այդ օրը Երևանում գտնվող իգական սեռի զբոսաշրջիկների համար: Անակնկալները կմեկնարկեն «Զվարթնոց» օդանավակայանից, որտեղ վաղ առավոտից ժամանող բոլոր կանանց և աղջիկներին նվիրելու են ծաղիկներ ու շնորհավորական բացիկներ: Ժամը 12:00-ից մինչև 18:00-ն մայրաքաղաքի փոքր կենտրոնի տարբեր հատվածներում, մասնավորապես՝ Հյուսիսային պողոտայում, Ավ. Իսահակյանի և Արամ Խաչատրյանի արձանների հարակից տարածքներում ևս սպասվում են հաճելի անակնկալներ, այդ թվում նաև՝ երաժշտական կատարումների տեսքով: Օրվա ընթացքում անակնկալ ֆլեշմոբեր են սպասվում նաև Երևանի մետրոպոլիտենում երթևեկող կանանց ու աղջիկներին: Իսկ էքստրեմալ զգացողությունների սիրահար կանայք և աղջիկները ժամը 17:00-19:00- ն կարող են այցելել Ազատության հրապարակ: Օրվա խորհրդին համահունչ միջոցառումներ կանցկացվեն նաև մայրաքաղաքի բոլոր վարչական շրջաններում: [b]Սիրով՝ Երևանի քաղաքապետարան[/b]

Նմանատիպ նյութեր