1276 դիտում
15:03 09-03-2017
Տարոն Մարգարյանն այցելել է Փարիզի քաղաքային ճգնաժամային կառավարման կենտրոն, ծանոթացել կենտրոնի գործունեությանը
ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի` Ֆրանսիայի Հանրապետություն կատարած պաշտոնական այցի շրջանակում Փարիզում գտնվող Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն այցելել է Փարիզի քաղաքային ճգնաժամային կառավարման կենտրոն: Քաղաքապետ Տարոն Մարգարյանը շրջել և ծանոթացել է կենտրոնի գործունեությանն ու մատուցվող ծառայություններին:
Պատասխանատուները նշել են, որ Փարիզի տարբեր հատվածներում տեղադրված տեսահսկման և անվտանգության այլ համակարգերի կիրառման միջոցով քաղաքային ճգնաժամային կառավարման կենտրոնի աշխատակիցները շուրջօրյա հսկողություն են իրականացնում, ինչը կարևոր դերակատարում ունի Ֆրանսիայի մայրաքաղաքի բնակիչների ու հյուրերի անվտանգության ապահովման հարցում: Նշվել է նաև, որ հաճախ կենտրոնի աշխատանքներին մասնակիցն են դառնում ինչպես Փարիզի քաղաքապետը, այնպես էլ քաղաքապետի տեղակալները, քաղաքային տարբեր կառույցների ղեկավարներն ու աշխատակիցները:
Շնորհակալություն հայտնելով կենտրոնի գործունեությունը ներկայացնելու համար` Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը նշել է, որ «Անվտանգ քաղաք» ծրագրի շրջանակում Երևանում ևս գործում է տեսահսկման համակարգ և ընդգծել, որ այն իսկապես լավ գործիք է քաղաքն առավել անվտանգ դարձնելու համար: Տարոն Մարգարյանը նաև նկատել է, որ տեղեկատվական ժամանակակից տեխնոլոգիաների առկայությունը լայն հնարավորություն է ընձեռում մի շարք ոլորտներում կառավարումն ավելի արդյունավետ ու վերահսկելի դարձնելու համար: Հաշվի առնելով երկու մայրաքաղաքների միջև հաստատված բազմոլորտ համագործակցությունը` կողմերը պայմանավորվել են փորձի փոխանակման ծրագրեր իրականացնել նաև այս ուղղությամբ:
Նմանատիպ նյութեր
1349 դիտում
19:25 29-04-2014
Քաղաքապետ Տարոն Մարգարյանն այցելել է Երևանի քաղաքային ջերմատուն
1747 դիտում
12:36 16-09-2020
«Ճգնաժամային իրավունք»՝ նոր մասնագիտություն Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայում
Այս բաժնից
967 դիտում
11:16 03-01-2025
Մահացել է «Աստղային պատերազմներ» ֆիլմաշարից հայտնի դերասանը
1780 դիտում
21:35 01-01-2025
«Մեր ժամանակների հերոսը» մրցանակաբաշխություն. վարչապետը տեսանյութ է հրապարակել