2735 դիտում
18:21 09-03-2017
Հարցվածների 77%-ը դրական է գնահատում ներկա կառավարության գործունեությունը. Վալերի Ֆյոդորով
Հասարակական կարծիքի ուսումնասիրության համառուսաստանյան կենտրոնի կողմից փետրվարի 22-26–ը Հայաստանում 1600 քաղաքացու շրջանում անցկացված հարցման արդյունքներն այսօր լրագրողների հետ հանդիպմանը ներկայացրել է այդ կենտրոնի տնօրեն Վալերի Ֆյոդորովը:
Հարցումը «Շանթ» հեռուստաընկերության պատվերով անցկացվել է մարզերում և մայրաքաղաքում, կիրառվել է դեմ առ դեմ հարցման մեթոդը: Հարցման տվյալներով՝ առաջադրված 9 քաղաքական կուսակցություններից և կուսակցությունների դաշինքներից առաջատարը «Ծառուկյան» դաշինքն է: Հարցվածների 26 տոկոսը, պատասխանել է, որ եթե ընտրություններն անցկացվեն առաջիկա կիրակի՝ ձայն կտա Գագիկ Ծառուկյանի գլխավորած քաղաքական ուժին։ Իշխող Հայաստանի Հանրապետական կուսակցությանը 19 տոկոսը կտա իր ձայնը, «Ելք» դաշինքին՝ 3 տոկոսը, ՀՅԴ-ին՝ նույնքան, ՀՎԿ-ին՝ 2 տոկոսը։ Իսկ «Կոնգրես-ՀԺԿ» դաշինքին, Հայաստանի Կոմունիստական կուսակցությանը, «Օհանյան -Րաֆֆի-Օսկանյան» դաշինքին իր ձայնը կտա հարցվածների 1-ական տոկոսը:
Նախընտրական անցումային շեմում են գտնվում՝ «Ելք» դաշինքը, ՀՅԴ–ն, «Հայկական վերածնունդ» կուսակցությունը: Նա նաև մատնանշեց, որ ՀՀԿ-ի վարկանիշը կապված է վարչապետ Կարեն Կարապետյանի բարձր վարկանիշով:
Վալերի Ֆյոդորովը նշել է, որ հարցվածների 31 տոկոսը «միանշանակ» դրական է գնահատում, իսկ 46 տոկոսը «ավելի շուտ» դրական է գնահատում Կարեն Կարապետյանի գլխավորած կառավարության գործունեությունը:
Հարցվածների 48 տոկոսը նշել է, որ քաղաքական ուժերից նկատել է «Ծառուկյան» դաշինքի քարոզչությունը, իսկ 40 տոկոսը հավանել է նրանց քարոզչական աշխատանքը, ՀՀԿ-ին նկատել է 44 տոկոսը, 19 տոկոսը հավանել է նրանց քարոզչական աշխատանքը։
Ռուս սոցիոլոգը նաև նշել է, որ հարցվածների 25 տոկոսը դժվարացել է պատասխանել հարցին, թե ում ձայն կտա, իսկ 13 տոկոսն էլ ասել է, որ գիտի՝ ում է ընտրելու, բայց չի բարձրաձայնել:
Նմանատիպ նյութեր
5897 դիտում
10:55 23-09-2017
Հարցվածների մեծ մասը բացասական է գնահատում վարչապետի գործունեությունը. «Առավոտ»
1092 դիտում
14:28 31-10-2014
Ծխախոտի իրացման, սպառման և օգտագործման սահմանափակումների մասին օրենքին տեղյակ 1 հարցվածների 42%-ը
Այս բաժնից
1021 դիտում
22:52 25-10-2024
Արման Խաչատրյանը նշանակվել է Ֆրանսիայում ՀՀ դեսպան
874 դիտում
22:18 25-10-2024
Արմեն Պապիկյանը նշանակվել է ԵԽ-ում ՀՀ ներկայացուցիչ