211652_close_icon
views-count3092 դիտում article-date 10:04 11-03-2017

Նախկին դպրոցն անհատույց հանձնվել է Արթուր Բաղդասարյանին և Նիկոլայ Բորդյուժային. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «Երևանի Մ. Հերացու փողոցի 2ա հասցեում գտնվող ՀԱՊԿ ակադեմիայի շենքը, որը Արթուր Բաղդասարյանը սկսեց կառուցել, երբ դեռ Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար էր, պարզվում է՝ այդ շենքը գրանցված է իր և ՀԱՊԿ նախկին քարտուղար Նիկոլայ Բորդյուժայի անվամբ ու ՀԱՊԿ-ը ոչ մի իրավունք չունի այդ տարածքի նկատմամբ։ Այդ շենքը անցյալ դարասկզբի՝ 1936թ. կառուցված Երևանի եզակի կառույցներից էր, ճարտարապետ Մարկ Գրիգորյանի նախագծած Երևանի Հրաչյա Աճառյանի անվ. թիվ 72 դպրոցը, որը համարվում էր պատմամշակութային արժեք, սակայն շինարարական անփույթ աշխատանքի ժամանակ ֆասադը, որը ըստ նախագծի պետք է պահպանվեր, ամբողջությամբ քանդվեց։ Դպրոցի շենքը Երևանի քաղաքապետարանի որոշմամբ՝ անհատույց հանձվել է ՀԱՊԿ ակադեմիային 2013թ. սեպտեմբերին, սակայն անհայտ հանգամանքներում այն ձևակերպվել է Արթուր Բաղդասարյանի և Նիկոլայ Բորդյուժայի անուններով»։ [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր