ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը հորդորել է վերսկսել միջսիրիական բանակցություններն առանց որևէ նախապայմանների
ՄԱԿ-ի ԱՆվտանգության խորհուրդն անհամբերությամբ է սպասում Սիրիայի հարցով բանակցությունների վերսկսմանը, սակայն՝ առանց նախապայմանների, հաղորդում է Interfax-ը։
Կազմակերպությունն այդ առնչությամբ հաղորդագրություն է տարածել, որում ասվում է. «ԱԽ անդամները անհամբերությամբ են սպասում միջսիրիական բանակցությունների անհապաղ վերսկսմանը և կոչ են անում կողմերին բարի կամքով և առանց նախապայմանների վերադառնալ բանակցություններին»։
Խորհուրդը խոստովանել է, որ քաղաքական բանակցությունների շարունակումը հնարավոր է եղել միայն շնորհիվ հրադադարի։ Բացի այդ, խորհրդի անդամները ողջունել են Սիրիայում ՄԱԿ-ի հատուկ ներկայացուցիչ Ստեֆֆան դե Միստուրայի հայտարարությունն այն մասին, որ հարկավոր է հստակեցնել բանակցությունների օրակարգը՝ այն է՝ կառավարում, սահմանադրություն, ընտրություններ և պայքար ահաբեկչության դեմ։