2596 դիտում
09:22 14-05-2016
Վերսկսել բանակցությունները առանց նախապայմանների՝ նշանակում է ձևացնել, թե ոչինչ չի եղել. Մոդեստ Կոլերով. «Ժամանակ»
«Ժամանակ» թերթը գրում է. ««Ժամանակի» զրուցակիցն է ռուսական «Ռեգնում» լրատվական գործակալության գլխավոր խմբագիր, քաղաքական վերլուծաբան Մոդեստ Կոլերովը: Քաղաքագետը համոզված է, որ անիմաստ է վերսկսել բանակցությունները Ղարաբաղյան հիմնախնդրի շուրջ՝ առանց ապրիլյան պատերազմից համապատասխան հետևություններ անելու:
«Հայաստանը պետք է պնդի, որպեսզի կատարվեն իր պահանջները, իր նախապայմանները: Վերսկսել բանակցությունները առանց նախապայմանների՝ նշանակում է ձևացնել, թե ոչինչ չի եղել, որ պատերազմ չի եղել, և մարդիկ չեն զոհվել, որևէ մեկի գլուխը չեն կտրել: Կարծում եմ՝ առայժմ չի եկել Սարգսյանի և Ալիևի հանդիպման ժամանակը, քանի որ չեն կատարվել նախապայմանները»:
Անդրադառնալով հարցին, թե ինչո՞ւ է դանդաղում 200 միլիոն դոլար արժողությամբ ռուսական զենքի մատակարարումը Հայաստանին, Կոլերովն ասաց, թե Ռուսաստանը չի մերժել Հայաստանին զենքի մատակարարման հարցում. «Ռուսաստանը վերջին երեք տարիներին ծանր զինատեսակներ է մատակարարում Հայաստանին: Ընթանում է հայկական բանակի լայնածավալ վերազինում»»։
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]
Նմանատիպ նյութեր
2009 դիտում
09:40 08-06-2016
Հայաստանում հակառուսական տրամադրությունների պատճառներն օբյեկտիվ են. Մոդեստ Կոլերով. «Ժամանակ»
6814 դիտում
18:12 10-10-2020
Կյանքի կոչել հրադադարն ու առանց նախապայմանների վերսկսել ԵԱՀԿ ՄԽ ձևաչափով բանակցությունները. Ֆրանսիայի ԱԳՆ. Tert.am
Այս բաժնից
3205 դիտում
20:11 11-12-2024
Ո՞վ է Oragir.News-ի լրագրողի վրա հարձակվողը․ նոր մանրամասներ
2233 դիտում
23:54 10-12-2024
Իջևանի ԲԿ-ում լույս աշխարհ է եկել տարվա ամենախոշոր նորածինը
1099 դիտում
09:00 10-12-2024
Դատական մարմինների ակտերը կադաստրի կոմիտե կներկայացվեն էլեկտրոնային տարբերակով. նախագիծ. «Փաստ»