3197 դիտում
17:50 11-03-2017
Հունաստանի արտաքին գործերի նախարար Նիկոս Կոցիասն այսուհետ ԵՊՀ պատվավոր դոկտոր է
Այս օրերին պաշտոնական այցով Հայաստանում գտնվող հույն պաշտոնյան այցելեց նաև ԵՊՀ, հանդիպեց ուսանողների հետ, հանդես եկավ դասախոսությամբ և պատասխանեց նրանց հարցերին: Մայր բուհում նրան ուղեկցում էր իր հայաստանցի կոլեգան՝ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը:
Հանդիպման սկզբում ողջույնի խոսքով հանդես եկավ ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը, հակիրճ ներկայացրեց համալսարանի պատմությունը՝ նշելով, որ շուտով մեծ շուքով նշվելու է բուհի հիմնադրման 100-ամյակը, խոսեց նաև Հունաստանի ուսումնական հաստատությունների հետ ունեցած կրթական և գիտական կապերի մասին:
«Երևանի պետական համալսարանը տարիներ ի վեր համագործակցում է հունական մի քանի համալսարանների հետ: Հունաստանի Արիստոտելի համալսարանի հետ համագործակցության շնորհիվ մեր ուսանողներն այնտեղ մասնակցել են հունարեն լեզվի դասընթացների»,- նշեց պարոն Սիմոնյանը՝ թվարկելով գործակցության այլ ուղղություններ ևս:
Այնուհետև Հունաստանի ԱԳ նախարարը մոտեցավ ամբիոնին, որտեղից էլ խոսեց Հունաստանի արտաքին քաղաքականության կարևորագույն ուղղությունների, Եվրոպական միության առջև ծառացած խնդիրների, ինչպես նաև Հայաստանն ու Հունաստանն իրար կապող հեռանկարային ուղղությունների մասին: Խոստովանեց նաև, որ քաղաքական գործունեության ընթացքում կարոտել է ուսանողների հետ շփումն ու քննարկումները:
Ապա հույն նախարարի ելույթին հաջորդեց պարգևատրման արարողությունը: ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը նրան հանձնեց ԵՊՀ պատվավոր դոկտորի կոչման հավաստագիրը՝ հասարակական և քաղաքական ասպարեզներում ակնառու նվաճումների, ՀՀ և Հունաստանի Հանրապետության զարգացման գործում ունեցած նշանակալի ավանդի համար:
Այնուհետև պարոն Կոցիասը պատասխանեց ուսանողների հարցերին, որոնք վերաբերում էին միջազգային ասպարեզում կոնֆլիկտային որոշ խնդիրների, Հունաստանի և ԵՄ հարաբերություններին և այլն: Ուսանողուհիներից մեկն էլ հարց-առաջարկ ուներ նրան՝ հնարավո՞ր է արդյոք կրթաթոշակ տրամադրել հայ ուսանողներին Հունաստանում սովորելու կամ փոխանակման ծրագրերի մասնակցելու համար, ինչին նախարարը դրական պատասխան տվեց և խոստացավ հետևողական լինել:
Նշենք, որ մինչ ԵՊՀ այցելելը Նիկոս Կոցիասը հանդիպումներ է ունեցել ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի, պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի և արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ:
Նմանատիպ նյութեր
520 դիտում
21:02 16-10-2020
ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է Հունաստանի ԱԳ նախարար Նիկոս Դենդիասին
1312 դիտում
20:40 25-10-2021
ՀՀ ԱԺ նախագահը հանդիպել է Կիպրոսի արտաքին գործերի նախարար Նիկոս Խրիստոդուլիդեսին
3244 դիտում
21:52 22-04-2016
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովին
Այս բաժնից
616 դիտում
21:25 20-12-2024
ՀՀ և ՌԴ միջև օդային բեռնափոխադրումներն աճել են 12 տոկոսով
688 դիտում
20:26 20-12-2024
Բաքվում սկսվող դատերով Ալիևը փորձելու է Հայաստանում բարոյալքման տրամադրություններ ստանալ. Վահե Հովհաննիսյան
736 դիտում
20:13 20-12-2024
Վահագն Գևորգյանն ազատվել է Ջրային կոմիտեի նախագահի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնից