7415 դիտում
21:20 11-03-2017
«Դիմակահանդեսն» իր հաստատուն տեղը զբաղեցրեց օպերային թատրոնի խաղացանկում
Ս. թ. մարտի 12-ին, ժամը 19:00-ին, Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում կկայան «Դիմակահանդես» բալետի հաջորդ ներկայացումը։ Արբենինի դերապարը կկատարի Սևակ Ավետիսյանը. Նինա՝ Սյուզաննա Փիրումյան, Շտրալ՝ Տաթևիկ Բոլշիկյան, Զվեզդիչ՝ Ռազմիկ Մարուքյան, Անհայտը՝ Գրիգոր Գրիգորյան, Նինայի ձայնը՝ Սիլվա Պետրոսյան:
Թատրոնի գեղարվեստական ղեկավարն է ՌԴ վաստակավոր արտիստ Կոնստանտին Օրբելյանը:
Նշենք, որ ս. թ. մարտի 5-ին «Դիմակահանդես» բալետի առաջնախաղով Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում ամբողջացվեց մեծանուն հայ կոմպոզիտորի՝ Արամ Խաչատրյանի բալետային ստեղծագործությունների փունջը: Լեփ-լեցուն դահլիճը ներկայացումն ընդունեց բուռն և հոտնկայս ծափահարություններով:
Բեմադրությունը՝ թատրոնի գլխավոր բալետմայստեր, ՀՀ ժողովրդական արտիստ Վիլեն Գալստյանի: Բեմադրության և զգեստների նկարիչ` Ավետիս Բարսեղյան /ՀՀ վաստակավոր նկարիչ/: Ներկայացման բեմադրող դիրիժորը Հարություն Արզումանյանն է: Գլխավոր դերերում հանդես են եկել ՀՀ վաստակավոր արտիստ Ռուբեն Մուրադյանը (Արբենին), Մերի Հովհաննիսյանը (Նինա), ՀՀ վաստակավոր արտիստ Մարիա Դիվանյանը (Շտրալ), Միլիտոն Կիրակոսյանը (Զվեզդիչ), Գրիգոր Գրիգորյանը (Անհայտը), սոպրանո` Դիանա Հարությունյանը (Նինայի ձայն):
Նմանատիպ նյութեր
4507 դիտում
11:17 03-08-2024
3 տարի, բայց արդեն աշխարհի շատ դետեկտիվների շարքում իր հաստատուն տեղը գրաված
Այս բաժնից
730 դիտում
20:55 24-10-2024
Արցախի մշակութային ժառանգության ճակատագիրն անհանգստացնում է միջազգային կառույցներին
607 դիտում
20:43 24-10-2024
ՀՀ-ն Եգիպտոսում և Իտալիայում նոր դեսպաններ ունի
892 դիտում
20:30 24-10-2024
Լեւոն Տեր-Պետրոսյանն իր առանձնատանը հանդիպել է Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ եւ լիազոր դեսպանի հետ