4416 դիտում
19:48 11-03-2017
Մայր բուհում տեղի ունեցավ ԵՊՀ արագ շախմատի անհատական առաջնություն
Մարտի 9-10-ը Մայր բուհում տեղի ունեցավ ԵՊՀ արագ շախմատի անհատական առաջնություն:
Ուսանողական մարզական միջոցառումը կազմակերպել էր ԵՊՀ ֆիզիկական դաստիարակության և սպորտի ամբիոնը՝ ԵՊՀ ՈՒԳԸ-ի աջակցությամբ: Մասնակցության իրավունք ունեին առնվազն 3-րդ մարզական կարգ ունեցող ուսանողներն ու ասպիրանտները:
Մրցումներն անցկացվեցին շվեցարական մրցակարգով՝ 9 խաղափուլով, 15-ական րոպե ժամակարգով: Ուսանողների և ասպիրանտների մասնակցությամբ շախմատի առաջնություններ նախկինում նույնպես կազմակերպվել են, սակայն այսպիսի ներկայացուցչական կազմով և պայմաններով անցկացվում էր առաջին անգամ:
ԵՊՀ ֆիզիկական դաստիարակության և սպորտի ամբիոնի դասախոս, շախմատի հավաքականի մարզիչ Վրեժ Օրդյանը մեզ հետ զրույցում նշեց, որ այս մրցաշարով սկիզբ է դրվում ուսանողական և դասախոսական շախմատային մի նախաձեռնության, որը հետագայում շարունակական բնույթ կունենա. «Մասնակիցների քանակը աննախադեպ է: Առաջնությանը հայտագրվել են 52 ուսանողներ և ասպիրանտներ, որոնցից շատերը փորձված, ազգային և միջազգային վարկանիշային կարգ ունեցող կայացած շախմատիստներ են: Նրանք բազմիցս հանդես են եկել Եվրոպայի և աշխարհի պատանեկան առաջնություններում»:
Շախմատասեր ուսանողների թվի աճն ու մարզաձևի նկատմամբ հետաքրքրությունը պարոն Օրդյանը կապում է վերջին տարիներին դպրոցներում «Շախմատ» առարկայի ներդրմամբ:
Ռոբերտ Մանուկյանը սովորում է ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի 2-րդ կուրսում: Մինչ այս հասցրել է արձանագրել մի շարք հաջողություններ: Առաջիններից մեկն էր, ով հաղթեց մրցաշարի առաջին փուլում. «Բանակից զորացրվել եմ մի քանի ամիս առաջ, և ժամանակն է վերականգնել մարզաձևի նկատմամբ հետաքրքրությունս (ժպտում է): Սա հիանալի հնարավորություն է այն ուսանողների համար, ովքեր սիրում են շախմատ խաղալ. չէ՞ որ ուսանողական առօրյան պետք է հագեցած լինի նաև մարզական իրադարձություններով»:
Հաղթողների համար սահմանված էին դրամական մրցանակներ: ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանի հանձնարարականով մրցաշարում 1-ին, 2-րդ և 3-րդ տեղերի հաղթողները պարգևատրվեցին համապատասխանաբար 25.000 դրամ, 20.000 դրամ և 15.000 դրամ պարգևներով: Հատուկ մրցանակ էր նախատեսված նաև «Լավագույն շախմատիստուհու» համար, ով ստացավ 15.000 դրամ:
Պարոն Օրդյանը տեղեկացրեց նաև, որ հաղթողներն ընդգրկվելու են ԵՊՀ շախմատի թիմում: Ուսանող մարզիկները շուտով կմասնակցեն ՀՀ միջբուհական ուսանողական հանրապետական մարզական խաղերին:
Նմանատիպ նյութեր
4595 դիտում
22:33 26-03-2016
Այսօր Մայր բուհում շուրջ 600 դպրոցականներ մասնակցեցին «ԵՊՀ օլիմպիդա-2016»-ի երկրորդ փուլին
12497 դիտում
23:19 11-05-2018
«ԵՊՀ Ռեստարտը» քննարկում է կազմակերպել Մայր բուհում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
2635 դիտում
14:29 09-12-2024
Գաբրիել Սարգսյանն արագ շախմատի Եվրոպայի անհատական առաջնությունում 8-րդն է
Այս բաժնից
952 դիտում
18:40 31-01-2025
Հովիկ Աղազարյանը ներկայացնում է նորաստեղծ կուսակցության կանոնադրությունը
829 դիտում
18:28 31-01-2025
Սաուդյան Արաբիայի արքայազնը հայտնել է Հայաստանում սոցիալական զարգացման ծրագրերի ֆինանսավորման որոշման մասին
724 դիտում
18:04 31-01-2025
էկոնոմիկայի նախարարն ընդունել է Բրյուսելի համաշխարհային համտես-մրցույթի տնօրենին