7696 դիտում
22:20 11-03-2017
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Հունգարիայի Կաթոլիկ համալսարանի պատվիրակությանը
Մարտի 10-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Ս. Էջմիածնում ընդունեց Հունգարիայի Պիտեր Պազմանի անվան Կաթոլիկ համալսարանի ռեկտոր պրոֆ. Սուրոմի Սաբոլչի գլխավորած պատվիրակությանը` ուղեկցությամբ Երևանի Խ. Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանի ռեկտոր պրոֆ. Ռուբեն Միրզախանյանի:
Պատվիրակության կազմում էին համալսարանի Պատմության ինստիտուտի տնօրեն Ուզե Շանդորը, ռեկտորի խորհրդական, Ազգային գրադարանի գլխավոր տնօրեն Լասլո Տուսկը և համալսարանի Հայագիտության ամբիոնի վարիչ Բալինտ Կովաչը:
Հանդիպման սկզբում տիար Ռ. Միրզախանյանը Ամենայն Հայոց Կաթողիկոսին ներկայացրեց հյուրերին` տեղեկացնելով, որ այցը Հայաստան կազմակերպվել է 2016 թ. Պ. Պազմանի անվան Կաթոլիկ համալսարանի և Խ. Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանի միջև համագործակցության պայմանագրի կնքմամբ սկզբնավորված գործակցության շրջանակներում: Մանկավարժական համալսարանի ռեկտորը գոհունակությամբ նշեց, որ հաստատված կապերի շնորհիվ Կաթոլիկ համալսարանում արդեն գործում է հայագիտական ամբիոն:
Այնուհետև Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր օրհնությունն ու գնահատանքը փոխանցեց հունգարական պատվիրակությանը` ուրախություն հայտնելով պատվիրակության անդամներին Ս. Էջմիածնում վերստին հյուրընկալելու առիթով:
Հայոց Հովվապետը գոհունակությամբ անդրադարձավ երկու հաստատությունների միջև ձևավորված կապերին` ընդգծելով, որ նման սերտ փոխհարաբերությունները ավելի մեծ թվով ուսանողների հնարավորություն են ընձեռում մասնակցել համատեղ իրականացվող ծրագրերին և այդպիսով` նպաստում փոխադարձ ճանաչողությանն ու երկու ժողովուրդների միջև բարեկամության զորացմանը: Այս առումով Նորին Սրբությունը մեծապես կարևորեց Հունգարիայի Կաթոլիկ համալսարանում հաստատված հայագիտական ամբիոնի առաքելությունը` Մայր Աթոռի պատրաստակամությունը հայտնելով անհրաժեշտ գրականությամբ աջակցելու նրան:
Խոսք ասաց նաև պրոֆ. Սուրոմի Սաբոլչը` իր հերթին ուրախությամբ տեղեկացնելով համագործակցության արդյունքում արձանագրված հաջողությունների մասին և ներկայացնելով հայագիտական ամբիոնի զարգացման տեսլականը:
Զրույցի ընթացքում անդրադարձ կատարվեց կրթական հաստատությունների գործունեությանը, մասնավորապես` ուսանողների փոխանակման ծրագրերին: Այս առիթով Ամենայն Հայոց Հայրապետը պրոֆ. Սուրոմի Սաբոլչին հրավիրեց դասախոսություններով հանդես գալ Գևորգյան հոգևոր ճեմարանում:
Վերջում Գարեգին Բ Կաթողիկոսը երկրների ու ժողովուրդների միջև առկա հարաբերությունները էլ ավելի զորացնելու մաղթանքով կրթական հաստատությունների ղեկավարներին ցանկացավ արդյունավետ գործակցություն:
Հանդիպմանը ներկա էր Մայր Աթոռի Արտաքին հարաբերությունների և արարողակարգի բաժնի տնօրեն Գերաշնորհ Տ. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը:
Նմանատիպ նյութեր
934 դիտում
18:56 01-06-2023
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Հունգարիայի փոխվարչապետի գլխավորած պատվիրակությանը
1193 դիտում
10:59 20-07-2015
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Իսպանիայի Կաթոլիկ Եկեղեցու ուխտավորներին
3230 դիտում
20:28 06-04-2017
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Կաթոլիկ Եկեղեցու Ինսբրուքի թեմի կառավարչին
Այս բաժնից
658 դիտում
12:23 21-12-2024
Ռուբինյանց 2/2 հասցեին հարակից տարածքում երեխաները նոր խաղահրապարակ ունեն. Փաշինյան
733 դիտում
11:45 21-12-2024
Փաշինյանը շնորհավորել է Մակրոնի ծննդյան օրն ու նրան հրավիրել Երևան
775 դիտում
10:48 21-12-2024
2024-ի ձմեռային արևադարձը ՀՀ-ում տեղի կունենա այսօր, ժամը 13:20:30-ին