211652_close_icon
views-count41156 դիտում article-date 14:34 12-03-2017

Մինչ Երևանում բազմաթիվ գրադարաններ վերածվեցին զվարճանքի վայրերի ու խաղատների՝ Իջևանում՝ Տավուշի մարզային գրադարանում, կյանքը եռում է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Մինչ մայրաքաղաքում դեռ ԽՍՀՄ տարիներից գործող ու ժողովրդի կողմից մեծ պահանջարկ ունեցած բազմաթիվ գրադարաններ փակվեցին և այդ տարածքները վերածվեցին առևտրի ցանցերի, խաղատների, ժամանցի վայրերի՝ Տավուշի մարզում գրական կյանքը չի մահանում: Երեկ՝ մարտի 11-ին, Տավուշի մարզային գրադարանում տեղի ունեցավ հայ մեծանուն գրող Վահան Տերյանին նվիրված «Անտիպ ու անհայտ էջեր» գրքի շնրոհանդեսը: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, շնոհանդեսին ելույթով հանդես եկավ գրքի հեղինակը՝ Վահան Տերյանի ծոռը՝ գրականագետ Գևորգ Էմին-Տերյանը, ով ոչ միայն գրքեր նվիրեց Տավուշի մարզային գրադարանին, այլ նաև ներկայացրեց իսկական Վահան Տերյանին, ում կատարած բազմաթիվ հայանպաստ գործեր սովետական տարիներին գաղտնի էին պահվում: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ միջաոցառմանը ներկա երիտասարդները կենդանի կատարմամբ հնչեցրեցին Տերյանի բանաստեղծություններն ու նրա բանաստեղծութունների հիման վրա գրված երգեր: Ուրախալին այն էր, որ միջոցառմանը ներկա էին ոչ միայն ավագ սերնդի ներկայացուցիչներ, այլ նաև երիտասարդներ և երիտասարդ զույգեր: Երիտասարդները ֆոտոլրագրողի հետ զրուցում ասում էին. «Մեր Տավուշի մարզային գրադարանի տնօրինությունը հաճախակի է նման միջոցառումներ կազմակերպում և հենց տնօրենի շնորհիվ գրադարանը միշտ մարդաշատ է: Հաճախակի են կազակերպվում նաև գրողների ստեղծագործությունների քննարկումներ»: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 203+
203+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր