25807 դիտում
16:02 12-03-2017
Նիկոլ Փաշինյանը պատրաստվում է հյուր գնալ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Մուկուչյանին, եթե վերջինս «խաղեր տա». ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Չպետք է հուսահատվել, որովհետև ելք կա:
Այսօր՝ մարտի 12-ին, Արաբկիրում «Ելք» դաշինքի քարոզարշավի ժամանակ այս մասին հայտարարեց դաշինքի համապետական ցուցակի երրորդ հորիզոնականը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանը:
«Մենք եկել ենք ասելու, որ Հանրապետական կուսակցության ստեղծած այս ճահճից ելք կա: Եվ ապրիլի 2-ին կարող եք օգտվել այդ ելքից՝ տեղամասեր գնալով և «Ելք » դաշինքի օգտին քվեարկելով»,- բարձրախոսով հայտարարեց Ն.լ Փաշինյանը՝ կրկին վերադառնելով իր հայտնի որակմանը՝ Հայաստանի Հանրապետության հպա՛րտ քաղաքացիներ:
Այսօրվա քարոզարշավի մեկնարկը տրվեց Արաբկիր շուկայի մոտից. այստեղից «Ելք»-ի թեկնածուները Արաբկիրում բակ առ բակ քարոզարշավ անցկացրեցին:
Բակերից մեկում բարձրախոսը ձեռքին Ն. Փաշինյանը, տեսնելով մանկասայլակի մեջ քնած երեխային, մորը հարցրեց՝քնա՞ծ ա, ու առաջարկեց ավելի հեռու տեղ գնալ:
Դաշինքի անդամները ոչ միայն քարոզում էին, այլև պատասխանում քաղաքացիների հարցերին: Պատասխանելով հնարավոր ընտրակեղծիքներով մտահոգ տարեց արաբկիրցու հարցին՝ Ն. Փաշինյանը նրան ասաց.
«Ես մի ձայն ունեմ, Դուք մի ձայն ունեք, եկեք այդ մի ձայնի ճակատագիրը որոշենք , հետո բոլոր ձայների ճակատագիրը»:
Իսկ երբ քաղաքացին հարցրեց՝ վերջը ինքը իր թիվը չի՞ ասելու (նկատի ունենալով իշխանության համար ձեռնտու ձայների քանակը), Նիկոլ Փաշինյանը պատասխանեց. «Համոզված եղեք, Ձեր 1 ձայնը հիշեք, որովհետև շատ դեպքերում մարդիկ իրենց մի ձայնի ճակատագիրը չեն որոշում՝ կանխավարկածով, որ ուրիշ հարյուր հազարներ մեկ ա՝ ինչ-որ ձևով որոշվելու են»:
Ն. Փաշինյանը արաբկիրցուն բացատրեց, որ ընտրություններից ակնկալվող արդյունքը գրանցելու համար պետք է մի քանի քայլանոց պրոցես անցնել. առաջին քայլը քվեարկելն է, երկրորդը, որ վստահված անձինք տեղամասերում այդ ձայները պահեն:
Փաշինյանը նաև կոչ արեց, որ ընտրակեղծիքներով մտահոգ անձինք դառնան իրենց վստահված անձինք՝ մանավանդ, որ այսօրվա ընտրական օրենսդրությունը թույլ է տալիս մի դաշինքից ունենալ 2 վստահված անձ՝ միաժամանակ, նույն տեղամասում:
Դաշինքը բնակիչներին հորդորեց պահել ձայները, իսկ եթե, ինչպես նրան հարց տված քաղաքացին էր մտահոգվում, Մուկուչյանն այլ թիվ կարդա, ապա, Ն. Փաշինյանի խոսքով, այդ դեպքում հյուր կգնան Մուկուչյանին և ոչ միայն:
«Զորք կհանեն»,- մտահոգվեց քաղաքացին՝ ինչին ի պատասխան՝ «Ելք » դաշինքի անդամը նրան հանգստացրեց. «Այդ զորքը ունի հայրեր, մայրեր, քույրեր, այդ զորքը կդառնա ժողովրդի թիմի անդամ»:
[url=http://www.tert.am/am/news/2017/03/12/pashinyan/2305851]Tert.am[/url]
Լուսանկարները՝ Սարգիս Գրիգորյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 209+
209+
Նմանատիպ նյութեր
3164 դիտում
14:45 21-11-2018
ԱՄՆ դեսպանության պաշտոնյաները ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի հետ դիտարկում են ընտրական աջակցությունը