211652_close_icon
views-count4074 դիտում article-date 20:40 12-03-2017

Ավարտվեց հրաձգության Եվրոպայի առաջնությունը

Սլովենիայի Մարիբոր քաղաքում ավարտվեց հրաձգության Եվրոպայի առաջնությունը: Մրցումային վերջին օրը կրակագիծ դուրս եկավ Հայաստանի 7 ներկայացուցիչ: Մեր մարզիկներից ոչ մեկին չհաջողվեց անցնել եզրափակիչ: Տղամարդիկ. 10 մ օդամղիչ հրացան, մեծահասակների պայքարի որակավորման փուլ. Սուրեն Բերյան՝ 24-րդ հորիզոնական, Քրիստիան Լաուեր՝ 61-րդ, Հրաչ Բաբայան` 62-րդ: Տղամարդկանց եռյակը թիմային պայքարում գրավեց 15-րդ տեղը: Կանայք. 10 մ օդամղիչ ատրճանակ, որակավորման փուլ. Էլմիրա Կարապետյան՝ 19-րդ տեղ: Խառը թիմային զույգ, 10 մ օդամղիչ ատրճանակ. Էլմիրա Կարապետյան-Նորայր Առաքելյան՝ 18-րդ տեղ: Երիտասարդներ. 10 մ վազող թիրախ` խառը վազք. Հովհաննես Խաչատրյան 11-րդ հորիզոնական: Մեծահասակներ. Լիլիթ Մկրչյան-Հովհաննես Խաչատրյան խառը թիմային զույգը, վազող թիրախ վարժությունում 7-րդն էր:

Նմանատիպ նյութեր