211652_close_icon
views-count3999 դիտում article-date 20:55 30-03-2019

ԵԿՄ-ում ավարտվեց կանանց միամսյակին նվիրված հրաձգության աղջիկների բաց առաջնությունը

Կանանց միամսյակի շրջանակներում ԵԿՄ «Պատանի երկրապահ» կառույցը էլեկտրոնային հրաձգության աղջիկների բաց առաջնություն էր կազմակերպել: Ավանդական այս մրցաշարն ամենամյա մյուս առաջնություններից առանձնանում է նրանով, որ մասնակցության հայտեր էին ներկայացրել նաև հանրակրթական մի շարք դպրոցներ: Տեղեկացնում է ԵԿՄ լրատվության բաժինը։ Մինչև եզրափակիչ հանրապետական փուլին հասնելը, մասնակից աղջիկները նախ տեղերում հաղթահարել էին մարզային փուլը: Բացման հանդիսավոր արարողության ժամանակ ԵԿՄ վարչության անդամ, գեներալ- մայոր Ս. Սաֆարյանը շնորհավորեց կանանց և աղջիկների միամսյակը, ապա խրախուսեց աղջիկներին՝ հաղթանակ մաղթելով սպասվող թեժ մրցապայքարում: Դիպուկահար աղջիկները մրցակցեցին ԵԿՄ վարչության էլեկտրոնային հրաձգարանում: ԵԿՄ «Պատանի երկրապահ» կառույցի նախագահ մայոր Ա. Հարությունյանը կարևորեց հատկապես դպրոցների մասնակցությունը՝ մրցույթի ավարտին հատուկ շնորհակալություն հայտնելով դպրոցների զինղեկներին և վաշտերի հրամանատարներին: Արդյունքների մասին: Թիմային հաշվարկով 1-ին տեղը նվաճեցին ՊԵ Կենտրոնի վաշտը, 2-րդ տեղը՝ ՊԵ Զառի վաշտը, 3-րդ տեղում է Աբովյանի հ.6 ավագ դպրոցը: Անհատական հաշվարկով 1-ին տեղում Դիանա Սարգսյանն է (Շենգավիթի վաշտ), 2-րդ տեղում՝ Հեղինե Գևորգյանը («ՊԵ» ակումբի «Ֆիդայիք» համույթ), 3-րդում՝ Մարիամ Գալստյանը Երևանի հ.162 դպրոցից: Մեդալներ չնվաճած, բայց առաջնությանը մասնակցած մյուս երեխաները պարգևատրվեցին մասնակցի վկայականներով:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր