Փրկարարները վատառողջ բնակչին մոտեցրել են շտապօգնության մեքենային
Մարտի 14-ին, ժամը 15:06-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Սվաճյան փողոցի թիվ 26 շենքի բնակարաններից մեկի (6-րդ հարկ) վատառողջ բնակչին իջեցնելու և շտապօգնության ավտոմեքենային մոտեցնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարները 1955 թ. ծնված Մ. Վ.-ին ցուցաբերել են համապատասխան օգնություն:
***
Մարտի 14-ին, ժամը 10:14-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Միքայելյան փողոցի թիվ 82 շենքի բնակարաններից մեկի վատառողջ բնակչին իջեցնելու և շտապօգնության ավտոմեքենային մոտեցնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարները Մ. Բ.-ին (ծնված 1942 թ.) ցուցաբերել են համապատասխան օգնություն: