211652_close_icon
views-count3484 դիտում article-date 21:30 04-08-2017

Փրկարարները վատառողջ բնակչին մոտեցրել են շտապօգնության մեքենային

Օգոստոսի 4-ին, ժամը 17:38-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Գ. Հասրաթյան փողոցի թիվ 8 շենքի բնակարաններից մեկի տարեց բնակիչն ընկել է հատակին, չի կարողանում ինքնուրույն մոտենալ և բացել դուռը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները բացել են բնակարանի դուռը. միջանցքում անօգնական վիճակում ընկած է եղել 1937 թ. ծնված Շ. Գ.-ը, ում փրկարարները մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային: Շ.Գ.-ը հոսպիտալացվել է «Աստղիկ» ԲԿ: *** Օգոստոսի 4-ին, ժամը 15:39-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Ա. Խաչատրյան փողոցի թիվ 21ա շենքի բնակարաններից մեկի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել հատուկ նշանակության փրկարարական աշխատանքներ իրականացնող կենտրոնի փրկարարական ջոկատը: Փրկարարները բացել են բնակարանի դուռը. պատշգամբում անօգնական վիճակում ընկած է եղել 1939 թ. ծնված Հ. Ս.-ը, ում փրկարարները մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային: Հ. Ս.-ը հոսպիտալացվել է Արմենիա ՀԲԿ: *** Օգոստոսի 4-ին, ժամը 08:45-ին տեղեկություն է ստացվել, որ Լոռու մարզի Վանաձոր քաղաքի «Հայրենական պատերազմի» հուշահամալիրի հարավային ուղղությամբ քաղաքացին բարձրացել է սարը՝ հատապտուղ հավաքելու, ընկել և վնասել է ոտքը. տուժածին գտնելու և շտապօգնության ավտոմեքենային մոտեցնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները 1966 թ. ծնված Մ. Ա.-ին պատգարակով մոտ 2 կմ իջեցրել և մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային. տուժածը տեղափոխվել է Վանաձորի ԲԿ, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են բավարար: *** Օգոստոսի 4-ին, ժամը 05:54-ին տեղեկություն է ստացվել, որ Երևան քաղաքի Նանսենի փողոցի թիվ 6 շենքի բնակարաններից մեկի բնակչին իր բնակարանից (9-րդ հարկ) շտապօգնության ավտոմեքենային մոտեցնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները 1984 թ. ծնված Լ. Կ.-ին ցուցաբերել են համապատասխան օգնություն:

Նմանատիպ նյութեր