Կրեմլում մեկնարկել է Սարգսյան-Պուտին հանդիպումը
Կրեմլի Մեծ պալատում մեկնարկել է պաշտոնական այցով Ռուսաստանի Դաշնությունում գտնվող ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ու ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը։ Այդ մասին հաղորդում է [url=https://www.armenpress.am/arm/news/882627/kremlum-meknarkel-e-sargsyan-putin-handipumy.html]armenpress.am[/url]-ը։
Նախատեսվում է, որ բանակցությունների ընթացքում կքննարկվեն ռազմավարական գործընկեր 2 պետությունների միջև մի շարք ոլորտներում՝ քաղաքական, առևտրատնտեսական, հումանիտար, մշակութային երկկողմ փոխգործակցության օրակարգի առանցքային հարցեր, ինչպեսնաև եվրասիական տարածքում ինտեգրացիոն գործընթացներին վերաբերող հարցեր;
Երկու երկրների նախագահները մտքեր կփոխանակեն նաև միջազգային ու տարածաշրջանային մի շարք արդիական խնդիրների շուրջ, կքննարկեն ԼՂ հիմնախնդրի կարգավորման հարցը;