4851 դիտում
16:03 15-03-2017
Ռուսաստանի և Հայաստանի միջև հարաբերությունները ձեռք են բերել, բառի բուն իմաստով, դաշնակցային բնույթ. Վ. Պուտին
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հույս է հայտնել, որ Հայաստանում սահմանադրական բարեփոխումներից հետո առաջին խորհրդարանական ընտրությունները հաջող կանցնեն, հաղորդում է [url=http://tass.ru/politika/4096563]Tass[/url]-ը։
Կրեմլում Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հետ հանդիպման մեկնարկին ՌԴ նախագահը նշել է, որ իրենց ներկայիս հանդիպումն անցկացվում է երկրի Ազգային ժողովի ընտրությունների նախապատրաստության ֆոնին:
«Այս ամենը կապված է նաև սահմանադրական բարեփոխման հետ: Գործընթացը, ըստ երևույթին, հեշտ չէ, սակայն ես վստահ եմ, որ Հայաստանը ձեր ղեկավարությամբ կանցնի իր զարգացման այս փուլը։ Մենք ձեզ անկեղծորեն հաջողություն ենք մաղթում»,- ասել է Պուտինը։
Վերջինս հիշեցրել է, որ ապրիլի 3-ին նշվելու է երկու պետությունների միջև դիվանագիտական հարաբերությունների հատատման 25-ամյակը։
«Այս տարիների ընթացքում Ռուսաստանի և Հայաստանի միջև հարաբերությունները ձեռք են բերել, բառի բուն իմաստով, դաշնակցային բնույթ»,-ասել է նա և հավելել, որ Մոսկվան ու Երևանը համագործակցում են գրեթե բոլոր ոլորտներում, այդ թվում՝ միջազգային կազմակերպությունների շրջանակներում։
ՌԴ նախագահը հավելել է, որ ՀՀ-ի ու ՌԴ-ի միջև հարաբերությունները միշտ կառուցվել են դարերից եկող, խորը արմատների հիմքերի վրա և շարունակվում են մինչ այս պահը։
Սերժ Սարգսյանն էլ հայտարարել է, որ բանակցությունների ընթացքում կողմերը պարտավոր են ընդգծել առաջիկա համագործակցության գլխավոր ուղղությունները. «Այդ տարիները /25/ դարձել են նեղ համագործակցության ժամանակաշրջան, և մենք հասել ենք անկեղծ անկեղծ հարաբերությունների։ Նման հարաբերությունների բնույթն է թելադրում օրակարգը։ Վստահ եմ, որ այսօրվա մեր այցը բովանդակալից կլինի և կանցնի ամբողջական փոխադարձ վստահության մթնոլորտում»։
Նմանատիպ նյութեր
1322 դիտում
23:21 20-07-2015
Էմին Թորոսյան. «Երրորդ հանրապետության սերունդը երկրի տերն է բառի բուն իմաստով»
815 դիտում
10:11 14-05-2020
Զինվորական մասնագիտություն, որը բառի բուն իմաստով պայթյունավտանգ է
2060 դիտում
13:23 30-11-2018
Հայաստանի և Ռուսաստանի դաշնակցային հարաբերությունները ոչ ոք հարցականի տակ չի դնում. Կոնստանտին Զատուլին
Այս բաժնից
760 դիտում
10:55 22-12-2024
Սիրիայում տեղի ունեցածը մեծ վտանգ է մեզ համար․ «ՀայաՔվե»
2119 դիտում
10:00 22-12-2024
Դիլիջանի համայնքապետը շարունակում է շուկայականից ցածր գներով հողեր օտարել Երևանի բնակիչներին. Ոսկան Սարգսյան
751 դիտում
09:55 22-12-2024
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար