1772 դիտում
16:36 15-03-2017
Տարոն Մարգարյան. «Միասին կանցնենք այն ճանապարհը, որը մեր վաղվա օրը կդարձնի առավել անվտանգ»
ՀՀԿ գործադիր մարմնի անդամ, Երևան քաղաքի ՀՀԿ տարածքային կազմակերպության աշխատանքները համակարգող, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է Հանրապետական կուսակցության Նորք-Մարաշ տարածքային կազմակերպության ակտիվի և տվյալ տարածքում Հանրապետական կուսակցության կողմից առաջադրված ռեյտինգային թեկնածուների հետ:
Անդրադառնալով Ազգային ժողովի առաջիկա ընտրություններին` Տարոն Մարգարյանն ընդգծել է, որ կուսակցության յուրաքանչյուր անդամից ակնկալվում է հասարակական ակտիվ գործունեություն, որի արդյունքում վստահաբար կյանքի կկոչվեն բոլոր այն ծրագրերը, որոնք ուղղված են երկրի անվտանգության և առաջընթացի ապահովմանը:
«Մեր թիմն այսօր ներկայանում է տարիների ընթացքում կատարած աշխատանքով, ինչը մեկ անգամ ևս փաստում է, որ խոստումների փոխարեն մենք գործով ենք ապացուցում մեր հոգատարությունը քաղաքացիների հանդեպ և երբեք չենք խուսափում պատասխանատվություն ստանձնելուց:
Ազգային ժողովի առաջիկա ընտրություններին ևս քաղաքական մեր թիմը գնում է հստակ տեսլականով ու ծրագրով, թիմի յուրաքանչյուր անդամ ունի հարուստ փորձ ու գրանցած ձեռքբերումներ, մնում է միայն, որ մենք ընտրողներին պատշաճ ներկայացնենք Հանրապետական կուսակցության նախընտրական ծրագիրն ու լիարժեք իրազեկենք առաջիկա մեր անելիքների մասին:Մենք միասին ենք անցնելու այն ճանապարհը, որը մեր վաղվա օրը դարձնելու է առավել անվտանգ ու ապահովելու է մեր երկրի շարունակական առաջընթացը»,- նշել է քաղաքապետը:
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
475 դիտում
18:05 24-10-2024
Սահմանադրական դատարանի նախագահն ընդունել է Գերմանիայի դեսպանին
364 դիտում
17:53 24-10-2024
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Անգլիկան-Արևելյան Ուղղափառ եկեղեցիների միջազգային հանձնախմբի անդամներին
472 դիտում
17:31 24-10-2024
Քննիչն ու դատախազը պետք է սարսափեն դատական ակտը չկատարելու մտքից. փաստաբան