211652_close_icon
views-count3861 դիտում article-date 18:38 15-03-2017

Պոլսո Հայոց պատրիարքի տեղապահ է ընտրվել Գարեգին արքեպիսկոպոս Բեքչյանը

Թուրքիայում այսօր Պոլսո Հայոց պատրիարքի տեղապահի ընտրություններ են անցկացվում: Այս մասին հայտնում են սփյուռքահայ ԶԼՄ-ները: Ներկայացված էր երեք հոգևորականի թեկնածություն՝ Գերմանիայի Հայոց թեմի առաջնորդ Գարեգին արքեպիսկոպոս Բեքչյան, Պոլսո Հայոց պատրիարքական փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյան և Պոլսո Հայոց պատրիարքարանի հոգևոր խորհրդի նախագահ Սահակ եպիսկոպոս Մաշալյան: Սահակ եպիսկոպոս Մաշալյանը, սակայն, հանել էր իր թեկնածությունը՝ հայտարարելով Գարեգին Բեկչյանին սատարելու մասին։ Քվեարկությունը անցկացվել է դռնփակ կարգով: Քվեարկությանը մասնակցել է պատրիարքարանի 30 հոգևորական: Ընտրությունների արդյունքներն ամփոփելուց հետո հայտնի է դարձել, որ ընտրվել է Գարեգին արքեպիսկոպոս Բեքչյանը:

Նմանատիպ նյութեր