211652_close_icon
views-count20613 դիտում article-date 21:39 15-03-2017

Սասուն Միքայելյան. Եթե Աշոտյանը շարունակեր մնալ ԿԳ նախարար, ես իմ թոռնիկին դպրոց չէի ուղարկի.1in.am

«Հայելի» ակումբում «Ելք» դաշինքի անդամ Սասուն Միքայելյանը լրագրողների հետ հանդիպմանն անդրադառնալով հարցին՝ ձեզնից բացի՝ ո՞վ է խաղում ընդդիմադիր դաշտում պատասխանեց. «Ես մեզ եմ տեսնում ընդդիմություն, նոր չենք եկել: Տարիներ առաջ ենք ասել: Այն ուժերը, որոնք իշխանական թև են կազմել ժամանակի ընթացքում, ես հասկանում եմ, որ երկրում ծայրահեղ ծանր վիճակ է, ոչ մի կուսակցություն մենակ չի կարող իշխանափոխություն անել կամ համակարգային փոփոխություններ անել, ուժ է պետք, որ այս իշխանությունը վերջիվերջո հասկանա: «Սասնա ծռեր»- ի դեպքը ոնց եղավ, ճարահատյալ գնացին այդ քայլին, որ նման բաներ էս երկրում չլինի, և սահուն տանենք իշխանափոխության, իշխանությունն էլ պետք է հասկանա, որ սպառել է իր ամեն ինչը, իր քաղաքական զինանոցը դատարկ է: Պետք է գնա, պետք է զիջի, հավերժ չեն»: Սասուն Միքայելյանն անդրադարձավ Սեյրան Օհանյանի՝ Հրազդանում իր շտաբ կատարած այցին: «Սեյրան Օհանյանն իմ մարտական ընկերն է: Ես իմ քաղաքական անցյալը չեմ ջնջի և կպահեմ իմ հարաբերությունները՝ անկախ քաղաքական հայացքերից: Մենք մարտի դաշտում ենք մտերմացել, որտեղ կյանքեր են դրվում»,- ասաց Միքայելյանը: Անդրադառնալով հարցին` ի վերջո, ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը կհամաձայնի՞ հրապարակային բանավեճի մեջ մտնել Նիկոլ Փաշինյանի հետ, նա պատասխանեց. «Չգիտեմ` Աշոտյանը կգա՞ բանավեճի, թե՞ ոչ, դա նրա պրոբլեմն է: Բայց երբ ԿԳ նախարար եղած ժամանակ նա հայտարարեց` Ծառուկյանը պետք է պատասխան տա, գենետիկական սխալ է, որ իր ծնողները նման ժառանգ են ունեցել, ո՞նց կարող է կրթության և գիտության նախարարը նման բան ասել: Եթե իմ թոռնիկը դպրոց գնալուց լիներ, ու նախարարը Աշոտյանը լիներ, ես ավելի լավ է` չուղարկեի նրան դպրոց»: Մանրամասներն՝ [url=http://www.1in.am/2106603.html]այստեղ[/url] Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր