2205 դիտում
10:45 16-03-2017
«Ֆեյք» կայքերի դարաշրջան. «Առավոտ»
«Առավոտ» թերթի առաջնորդողը գրում է. «Լինում են ոչ միայն «ֆեյք» անձինք, այլև «ֆեյք» կայքեր, որոնք ստեղծվում են միմիայն ընտրությունների համար։
Հայտնի չէ, թե ով է այդ կայքերի պաշտոնական սեփականատերը, խմբագիրը, ովքեր են այն հեղինակները, որոնք գրում են այդ կայքերում, որտեղ է գտնվում նրանց խմբագրությունը, որ հեռախոսով կարող ես նրանց զանգել և այլն։ Փոխարենը հայտնի է, թե նրանք ում կողմից են և ում դեմ են. Այդ կայքերում չես գտնի որևէ լրատվական նյութ՝ այդ բառի «դասական» իմաստով, ծայրից ծայր «գնահատողական դատողություններ» են հօգուտ «պաշտպանյալ» քաղաքական գործչի և ընդդեմ նրա բոլոր հակառակորդների։
Մեծ հաշվով դա քաղաքական ուժերի և առանձին գործիչների կողմից ռեսուրսների վատնում է։ Այո, Հայաստանի բնակչության համարյա կեսը համացանցում է կամ օգտվում է սոցիալական ցանցերից։ Բայց օգտվողներից ոչ բոլորին է հետաքրքրում նախընտրական պայքարը, և հետաքրքրվողներից ամենևին ոչ բոլորն են «հալած յուղի» տեղ դնում «ֆեյք» անձերի և կայքերի քարոզչությունը։
Նույնիսկ իրական մարդկանց քարոզչությունն են Հայաստանում ընդունում մեծ վերապահումներով։ Բայց ընդհանուր տհաճություն այդ «ֆեյքերի» առկայությունից ես, օրինակ, զգում եմ։ Մոտավորապես այնպիսի դիսկոմֆորտ, որն առաջանում էր խորհրդային շրջանի հասարակական զուգարանների պատերին նայելուց»։
[b]Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։[/b]
Նմանատիպ նյութեր
1164 դիտում
17:44 21-10-2014
Բյուջետային կայքերի, մարդկանց և ավտոմատացման մասին
1451 դիտում
13:19 08-05-2015
Խարդախություններ՝ կայքերի հայտարարություններով. տեսանյութ
Այս բաժնից
2464 դիտում
12:03 19-10-2024
«Գործ են տալիս» և հրաժարվում խոսել․ զրպարտիչ ծնողը ներողություն է խնդրել ՆԶՊ-ի ուսուցչից. Oragir.News
964 դիտում
08:58 19-10-2024
Լավ չեն աշխատո՞ւմ. դժգոհություններ նաև հասարակական սեկտորից ու փորձագետներից. «Փաստ»
1282 դիտում
08:37 19-10-2024
Ինչո՞ւ է ռուսաստանաբնակ հայ գործիչն այցելել ՌԴ խորհրդարան. «Փաստ»