2804 դիտում
10:59 16-03-2017
Անվտանգության բաղադրիչի վերաբերյալ միասնական դիրքորոշում չկա. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Իշխող Հանրապետականի նախագահ Սերժ Սարգսյանն ու ԱԺ ընտրություններում ՀՀԿ համամասնական ցուցակը գլխավորող ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը միանգամայն իրարամերժ հայտարարություններ են արել: Մարտի 11-ին Վիգեն Սարգսյանը «Վալդայ» ակումբի՝ Երևանում կայացած նիստում ելույթի ժամանակ հայտարարել է. «Հայաստանը կարող է կապող օղակ լինել Ռուսաստանի և ՆԱՏՕ-ի միջև»:
Իսկ ահա Սերժ Սարգսյանը մարտի 13-ին իսպանական EFE գործակալությանը տված հարցազրույցում նույն թեմայով խոսելիս ասել է. «Մենք փոքր երկիր ենք, ուստի մեր դերը երբեք չենք գերագնահատում: Եվ ասել, որ մենք կարող ենք լինել կապող օղակ Արևմուտքի և ՌԴ միջև, չափազանցություն է: Եվ սրանով հանդերձ՝ մենք մշտապես աշխատում ենք, որպեսզի հավելյալ խնդիրներ չառաջացնենք Արևմուտքի և ՌԴ միջև»:
Նկատենք, որ երկրի առանցքային պաշտոնյաների կողմից կարևորագույն խնդիրների վերաբերյալ իրարամերժ հայտարարությունները, թերևս, իշխանության ներսում տիրող իրավիճակի լավագույն վկայությունն են. ամենակարևոր հարցերի շուրջ նրանց միջև չկա միասնական դիրքորոշում: Ընդ որում, միասնական դիրքորոշում չկա հենց անվտանգության բաղադրիչի վերաբերյալ հարցում»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
894 դիտում
12:15 16-05-2015
«Վեցյակը» միջուկային համաձայնագրի հարցում միասնական դիրքորոշում չունի. Իրանի ԱԳՆ
1758 դիտում
10:37 16-07-2021
Բայդենը և Մերկելը միասնական դիրքորոշում ունեն ռուսական գազատարի հարցում․ «Ամերիկայի ձայն»
1679 դիտում
21:22 13-10-2016
Քննարվել են ՀԱՊԿ-ի ռազմական բաղադրիչի հետագա զարգացման խնդիրները
Այս բաժնից
2464 դիտում
12:03 19-10-2024
«Գործ են տալիս» և հրաժարվում խոսել․ զրպարտիչ ծնողը ներողություն է խնդրել ՆԶՊ-ի ուսուցչից. Oragir.News
964 դիտում
08:58 19-10-2024
Լավ չեն աշխատո՞ւմ. դժգոհություններ նաև հասարակական սեկտորից ու փորձագետներից. «Փաստ»
1282 դիտում
08:37 19-10-2024
Ինչո՞ւ է ռուսաստանաբնակ հայ գործիչն այցելել ՌԴ խորհրդարան. «Փաստ»