211652_close_icon
views-count2203 դիտում article-date 12:48 16-03-2017

Վարչապետը անդրադարձավ մատակարարվող նավթամթերքի որակին և հանձնարարականներ տվեց

ՀՀ կառավարության հերթական նիստին այսօր վարչապետ Կարեն Կարապետյանն անդրադարձավ մատակարարվող նավթամթերքի որակի խնդրին: «Մեր կողմից իրականացված ուսումնասիրությունների արդյունքում վեր են հանվել խնդիրներ բենզինի և դիզելային վառելիքի որակի վերաբերյալ: Նշված խնդիրը հաճախ պայմանավորվում է վառելիքի տեսակների ոչ հստակ տարանջատմամբ, ինչպես նաև գործնականում առկա որոշակի բացերով, արդյունքում՝ էական վնաս է պատճառվում սպառողներին և շուկային»,- ասաց նա: Կարեն Կարապետյանը հանձնարարեց Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարին մեկամսյա ժամկետում բենզինի դիզելային վառելիքի և այլ վառելանյութերի վաճառքի ոլորտում չարաշահումների վերացման և որակի վերահսկողության գործառույթները առավել արդյունավետ իրականացման նպատակով ՀՀ Կառավարության աշխատակազմ ներկայացնել առաջարկություն՝ հաշվի առնելով ՀՀ ներքին շուկայում դրանց սպառման փաստացի կառուցվածքը: «Հաջորդը՝ համատեղ քննարկել ՀՀ Պետական եկամուտների կոմիտեի հետ, մշակել այս ոլորտում առկա խնդիրները վեր հանելու և կանխարգելման հստակ մեթոդաբանություն»,- ասաց վարչապետը:

Նմանատիպ նյութեր