211652_close_icon
views-count1933 դիտում article-date 14:34 03-08-2019

Շոյգուն ազդարարել է Բանակային միջազգային խաղեր-2019-ի մեկնարկը, մրցումներին կմասնակցեն նաև ՀՀ ԶՈՒ զինծառայողները

ՌԴ պաշտպանության նախարար բանակի գեներալ Սերգեյ Շոյգուն շաբաթ ազդարարել է Բանակային միջազգային խաղեր-2019-ի մեկնարկը, որն անցկացվելու է 5-րդ անգամ, գրում է [url=https://ria.ru/20190803/1557137960.html?fbclid=IwAR1mLuu2F2jx9PnIoYgOBRcSLw6jBU7ojbNGlVlQhoczduj7qy1Pu09w5jo]ria.ru[/url]-ն: «Վստահ եմ՝ դուք կկարողանաք ոգու տոկունություն և կամքի ուժ դրսևորել, արժանապատվորեն դիմակայել բոլոր փորձություններին և հասնել հաջողության: 5-րդ բանակային միջազգային խաղերը բացված եմ հայտարարում»,- ասել է նախարարը՝ դիմելով 39 երկրից՝ այդ թվում Հայաստանից ժամանած մասնակիցներին: Ըստ նրա՝ երկու շաբաթվա ընթացքում 10 պետության տարածքում կմրցեն 39 երկրից լավագույն ռազմական մասնագետները: Մրցումները կանցկացվեն Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի, Իրանի, Հնդկաստանի, Ղազախստանի, Չինաստանի, Մոնղոլիայի, Ռուսաստանի և Ուզբեկստանի տարածքներում: Մասնավորապես, Հայաստանի Հանրապետության տարածքում անցկացվելու են «Խաղաղության մարտիկ» մրցումները, որին կմասնակցեն Հայաստանի, Բելառուսի, Իրանի, Հունաստանի, Ղազախստանի և Ռուսաստանի զինված ուժերի ներկայացուցիչները: Մրցումներն անցկացվելու են Երևանում, Դիլիջանում և Իջևանում: «Տանկային բիաթլոն» մրցումը, որին ամեն տարի մասնակցում են նաև հայ տանկիստները և լավ ցուցանիշներ գրանցում, ավանդապես կանցկացվի «Ալաբինո» մերձմոսկովյան զորավարժարանում: ՌԴ ՊՆ-ից հայտնել են, որ Բանակային միջազգային խաղեր-2019-ին կմասնակցեն 39 երկրից 223 թիմեր: Ինը երկիր՝ Աբխազիան, Հորդանանը, Կամբոջան, Կոնգոն, Կուբան, Մալին, Մոզամբիկը, Շրի Լանկան և Հարավային Օսիան, առաջին անգամ են մասնակցում խաղերին: Հինգ երկիր՝ Ֆրանսիա, ԱՄՆ, Սլովակիա, Թուրքիա և Մեքսիկա, ուղարկել է իր դիտորդներին:

Նմանատիպ նյութեր