211652_close_icon
views-count2840 դիտում article-date 16:59 16-03-2017

Պենտագոնի ղեկավարը և նախագահ Դոնալդ Թրամփը լեզու չեն գտնում իրար հետ. Defense News

Defense News-ի աղբյուրներին հայտնի է դարձել, որ երկրի նախագահ Դոնալդ Թրամփը և պաշտպանության նախարար Ջեյմս Մեթթսիը չեն կաողանում որոշ հարցերի շուրջ ընդհանուր հայտարարի գալ։ Պորտալը նշում է, որ Թրամփը, ինչպես միշտ, լիովին սուբյեկտիվ է գնահատում իրավիճակը և կնախընտրեր վստահելի մարդկանց տեսնել Պենտագոնում։ Մեթթիսը ավելի ժողովրդավարական հայացքների տեր է և վստահ է, որ ամենևին էլ պարտադիր չէ, որ Պենտագոնի աշխատակիցները անձնվիրություն ցուցաբերեն Թրամփի նկատմամբ։ Վերջինս այնպիսի թեկնածուների է առաջարկում, ովքեր Թրամփի հակառակ հայացքներն ունեն։ Մեթթիսի առաջադրած թեկնածուներից մեկն էլ վերջերս դիվանագետ Էնն Փաթթերսոնն էր, ով մինչ Թրամփի նախագահ ընտրվելը, հարում էր «Ո՛չ՝ Թրամփին» շարժմանը։ Փաթթերսոնին Պենտագոնի ղեկավարն առաջադրել էր քաղաքական հարցերով փոխնախարարի պաշտոնում, սակայն նրան դա թույլ չտվեցին։ Այդ պաշտոնն արդեն ուրիշ թեկնածու ուներ՝ Միր Ռիքարդելը, ով ավելի վաղ պատասխանատու էր հանրապետականների նախընտրական շտաբում պաշտպանական քաղաքականության համար, սակայն նրան էլ դեմ էր Մեթթիսը՝ սպառնալով, որ կհեռանա Պենտագոնի ղեկավարի պաշտոնից, եթե Ռիքարդելը ստանա նշված պաշտոնը։ Որոշակի տվյալներով՝ նախագահը ստիպված է եղել փոխզիջման գնալ այդ հարցում։

Նմանատիպ նյութեր