26881 դիտում
15:42 16-03-2017
Արտակարգ դեպք Երևանում. հարևանների, իսկ հետո արդեն փրկարարների շնորհիվ հնարավոր է եղել փրկել 92-ամյա տատիկի կյանքը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ մարտի 16-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 12։20-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կենտրոն վարչական շրջանի Վարդանանց փողոցի թիվ 14 շենքի 12 բնակարանի բնակիչը չի արձագանքոմ դռան զանգին և կան կասկածներ, որ տանը հրդեհ է բռնկվել։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են թիվ 8 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 2 մարտական հաշվարկով։ Ժամանել է նաև ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը՝ Փրկարար ծառայության լեյտենանտ Արամ Մանասյանի գլխավորությամբ։
Ժամանել է նաև նշված կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման խումբը՝ Փրկարար ծառայության փոխգնդապետ Գարեգին Հակոբյանի գլխավորությամբ։ Փրկարարների հետ ժամանել է նաև Փրկարար ծառայության հոգեբանական խորհրդատվության գծով հրահանգիչ, Փրկարար ծառայության լեյտենանտ Սարգսյանը։
Ֆոտոլրագրողը հայտնում է՝ մինչ փրկարարները կփորձեին առաջին հարկի բնակարանի պատուհանի ճաղավանդակը բացելով ներս մտնել՝ տուն է վերադարձել նշված տան բնակչուհին, ով, բացելով տան դուռը, պարզել է, որ այնտեղ մեծ ծուխ է կուտակվել։ Բարեբախտաբար, հարևանների ճիշտ և օպերատիվ գործողությունների շնորհիվ հնարավոր է եղել կանխել վատթարագույնը, և արդեն փրկարարները մտնելով տուն, խոհանոցում հայտնաբերել են մասամբ այրված գազօջախը, որից հավանաբար առաջացել է ծուխ, իսկ այնտեղ՝ ինքնազգացողությունը վատ վիճակում գտնվող 92-ամյա տանտիրուհուն՝ Մ. Ե.-ին։
Փրկարարները, հարևաններն ու փրկարար հոգեբանը առաջին անհրաժեշտ օգնությունն են ցուցաբերել տարեց կնոջը, որից հետո օպերատիվորեն ժամանած Երևանի 1-03 շտապօգնության բժշկուհիները անհրաժեշտ օգնություն են ցուցաբերել կնոջը։
Նշված վայր են ժամանել նաև «Գազպրոմ Արմենիա« ընկերության ներկայացուցիչները։
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 79+
79+