211652_close_icon
views-count9958 դիտում article-date 22:30 16-03-2017

Ովքե՞ր են ընտրություններին մասնակցող ուժերի` վարչապետի թեկնածուները. Aravot.am

ՀՀ խորհրդարանական ընտրություններին մասնակից ուժերի մի մասը չի հստակեցնում իրենց` վարչապետի թեկնածուներին: «Կոնգրես-ՀԺԿ» դաշինքի համամասնական ցուցակի 3-րդ հորիզոնականը զբաղեցնող, ՀՀ ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը Aravot.am-ի հետ զրույցում պարզաբանեց, ՀՀ սահմանադրությունը նման պահանջ չի դնում այս ընտրությունների ժամանակ. «Այդ պահանջը վերաբերում է հինգ տարի հետո կայանալիք ընտրություններին: Հետևաբար, նման որոշում քննարկելու համար ոչ մի հիմք չկա»: Մեր այն դիտարկմանը, թե հանրությունը նաև վարչապետի թեկնածուով է կողմնորոշվում` որ ուժին ընտրել, պարոն Զուրաբյանն արձագանքեց. «Չկա նման բան: Դա իրենք են այդպես ասում (նկատի ունի ՀՀ իշխանություններին,-Տ.Հ.), դեռ մի բան էլ կարող է ստում են: Այն, ինչ հիմա իրենք անում են, դա բացարձակ չի բխում սահմանադրության պահանջներից: Առավել ևս, որ վարչապետի նշանակման մեխանիզմները 2017-ին այնպիսին են լինելու, որ բացարձակ չեն առնչվում կոնկրետ վարչապետի ֆիգուրի հետ: Դրա համար էլ այդ ֆիգուրի անունը տալու սահմանադրական պահանջ չկա: Նման հարցի քննարկումն անիմաստ է այս պահին: Երբ այդ հարցի քննարկումն իմաստ ունենա և սահմանադրական պահանջին համահունչ լինի, այդ ժամանակ կքննարկենք»: Մանրամասներն՝ [url=http://www.aravot.am/2017/03/16/866832/]այստեղ[/url]

Նմանատիպ նյութեր