2393 դիտում
08:54 17-03-2017
Նախարար Վաչե Գաբրիելյանի դրամական միջոցները նախորդ տարի էականորեն նվազել են. «Փաստ»
«Փաստ» թերթը գրում է. «ՀՀ փոխվարչապետ, միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանի՝ Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով ներկայացված 2016 թ. տարեկան հայտարարագրից տեղեկանում ենք, որ նա նախորդ տարի 17 միլիոն 736 հազար և 35 հազար ԱՄն դոլար փոխառություններ է հանձնել։
Գաբրիելյանի կինը՝ Հասմիկ Ղահրամանյանը նույնպես նախորդ տարի փոխառություններ է ունեցել։ Իր փոխառությունները կազմել են 20 միլիոն 783 հազար դրամ և 15 հազար ամերիկյան դոլար։
Նախարարի դրամական միջոցները նախորդ տարի էականորեն նվազել են։ Տարեսկզբին նա հայտարարագրել էր 3 միլիոն 607 հազար դրամ և 2 հազար ԱՄՆ դոլար, իսկ տարեվերջին այդ ամենից մնացել էր միայն 2 միլիոն դրամը։
Կնոջ հայտարարագրից տեսնում ենք, որ վերջինիս դրամական միջոցներն էլ ավելացել են՝ 362 հազար 923 դրամից դառնալով 660 հազար։ Վաչե Գաբրիելյանի տարեկան եկամուտներն էլ կազմել են 24 միլիոն 326 հազար դրամ, որից 2 միլիոն 640 հազար դրամը տրված փոխառությունների դիմաց ստացված տոկոսն է, իսկ մնացածն էլ՝ աշխատավարձ։ Նրա կինը հայտարարագրել է գրեթե նույնքան եկամուտներ, այն է՝ 24 միլիոն 432 հազար դրամ։ Սրանից 1 միլիոն 565 հազար դրամը տրված փոխառությունների դիմաց ստացված տոկոսն է, իսկ մնացած գումարն էլ տարեկան աշխատավարձ»։
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
1905 դիտում
08:44 09-09-2015
Դատավոր Կարեն Չիլինգարյանի դրամական միջոցները նախորդ տարի կազմել են 20 հազար դոլար
1049 դիտում
09:43 30-04-2015
Հրայր Թովմասյանի դրամական միջոցները նախորդ տարվա վերջին կազմել են 100 մլն դրամ և 58 հազար դոլար. Ժողովուրդ
Այս բաժնից
826 դիտում
07:36 17-10-2024
Ակցիաներն առաջիկայում չեն սահմանափակվի միայն իրազեկմամբ. ի՞նչ է առաջարկվելու ընդդիմադիր ուժերին. «Փաստ»
1087 դիտում
07:25 17-10-2024
Ինչու էին ուժայինները պասիվ ԱԺ վիճաբանության ժամանակ և ուր էր Անդրանիկ Քոչարյանի ընկերը․ «Ժողովուրդ»
2380 դիտում
15:34 16-10-2024
Տուժած բնակավայրերում առաջիկա ամիսը պետք է լինի շինաշխատանքների ակտիվ ընթացքի ամիս. Լոռու մարզպետ