211652_close_icon
views-count3089 դիտում article-date 09:52 17-03-2017

Մարտի վերջին ներդրումների թեմայով ինչ-որ շոու է լինելու. «Հայկական ժամանակ»

«Հայկական ժամանակ» թերթը գում է. «Մինչև մարտի վերջ ռուսաստանաբնակ հայ գործարարները կհայտարարեն ՀՀ-ում իրենց ներդրումների մասին։ Երեկ այս մասին լրագրողների հարցերին ի պատասխան ասել է տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը: Խոսքը նրանց մասին է, որոնք այս տարվա հունվարի վերջին, երբ ՀՀ վարչապետը Մոսկվայում էր, հանդես եկան «ՀՀ կառավարության բիզնես ծրագրերին մասնակցելու վերաբերյալ» հայտարարությամբ: Նրանք հայտնել էին իրենց լիակատար աջակցությունը Ս. Սարգսյանի և Կ. Կարապետյանի գլխավորությամբ «երկրի ղեկավարության կողմից ձեռնարկվող ջանքերին, որոնք ուղղված են Հայաստանում խորը բարեփոխումներ անցկացնելուն....»: Փաստորեն մարտի վերջին, ընտրություններից մի քանի օր առաջ ներդրումների թեմայով ինչ-որ շոու է լինելու»։ [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր