3543 դիտում
09:59 18-03-2017
Վերջին օրերին դրամն արժեվորվել է՝ կապված իրանցի զբոսաշրջիների հոսքով. «Հայկական ժամանակ»
«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Ինչպես և սպասվում էր, վերջին օրերին հայկական դրամը շոշափելիորեն արժեվորվել է։ Երեկ մեկ դոլարի հաշվարկային փոխարժեքը ՀՀ կենտրոնական բանկը սահմանել է 483 դրամ 51 լումա այն դեպքում, երբ շաբաթվա սկզբին մոտ 486 դրամ էր։
Սա, իհարկե, պայմանավորված է մարտի 21-ին հարևան Իրանում տոնվող Նովրուզով։ Այդ օրերին մի քանի տասնյակ հազարավոր իրանցիներ մի քանի օրով այցելում են Հայաստան և այստեղ նշում տոնը։ Ընդ որում, հիմնական հոսքը կսկսվի այսօր, բայց արդեն Հայաստան եկած իրանցիների ծախսած արտարժույթը ազդեցություն է թողել դրամի փոխարժեքի վրա։ Ըստ որոշ հաշվարկների, իրանցի զբոսաշրջիկների հոսքը 2-2.5 տոկոսով արժեվորում է դրամը։
Անցած տարի այս օրերին Հայաստան էին ժամանել մոտ 32 հազար իրանցիներ։ Թե ինչպիսին կլինի այս տարվա ցուցանիշը, դեռ դժվար է ասել։ Վերջին տարիներին նկատվում է միտում, որ շատ իրանցիներ մուտք են գործում Հայաստան, սակայն ճանապարհը շարունակում են մինչև Վրաստան և հանգրվանում այնտեղ։ Դա պայմանավորված է նրանով, որ Վրաստանի զբոսաշրջային ինդուստրիան ավելի լավ է զարգացած»։
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]
Նմանատիպ նյութեր
1394 դիտում
17:15 08-05-2019
Լարսի անցակետում հերթերը պայմանավորված են մեքենաների մեծ հոսքով
1185 դիտում
18:51 08-10-2019
Ամենահուսալին հայկական դրամն է
2581 դիտում
09:14 16-12-2020
Ինչու է դրամն արժեզրկվում. «Ժամանակ»
Այս բաժնից
913 դիտում
07:36 17-10-2024
Ակցիաներն առաջիկայում չեն սահմանափակվի միայն իրազեկմամբ. ի՞նչ է առաջարկվելու ընդդիմադիր ուժերին. «Փաստ»
1189 դիտում
07:25 17-10-2024
Ինչու էին ուժայինները պասիվ ԱԺ վիճաբանության ժամանակ և ուր էր Անդրանիկ Քոչարյանի ընկերը․ «Ժողովուրդ»
2470 դիտում
15:34 16-10-2024
Տուժած բնակավայրերում առաջիկա ամիսը պետք է լինի շինաշխատանքների ակտիվ ընթացքի ամիս. Լոռու մարզպետ