12759 դիտում
10:06 18-03-2017
Ռոբերտ Քոչարյանը բանակցել է մի փաստաթղթի շուրջ, որտեղ խոսվել է 6-7 շրջանի վերադարձի մասին. «Առավոտ»
«Առավոտ» թերթը գրում է. «Լրագրող Թաթուլ Հակոբյանն «Առավոտ»-ի հետ զրույցում հիշեցրել է, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը բանակցել է մի փաստաթղթի շուրջ, որտեղ խոսք է գնացել 6,6.5-7 շրջանի վերադարձի մասին։
Նա մանրամասնեց. «Պետք չէ ամբողջ իսկությունը տանել նրան, որ Սերժ Սարգսյանն ու Լևոն Տեր-Պետրոսյանը հող տվողներ են, իսկ Ռոբերտ Քոչարյանը հայրենասեր էր և հող չէր տալիս։ Նա էլ էր բանակցում մի փաստաթղթի շուրջ, ըստ որի՝ Հայաստանը գոնե փաստաթղթային մակարդակով պատասխանատվություն էր հայտարարում, որ Ղարաբաղի կարգավիճակի, անկախության դիմաց հայկական կողմը հետ տա առնվազն վեց շրջաններ»։
Թաթուլ Հակոբյանը գերադասեց չանդրադառնալ մյուս քաղաքական ուժերի նախընտրական ծրագրերին՝ պատճառաբանելով, որ եթե անգամ նրանց ծրագրում դրված են Ղարաբաղյան կարգավորման թեզերը, դա մի բան է, այլ բան է, երբ իշխանության մեջ են և ռեալ վարում են բանակցություններ»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
6853 դիտում
18:27 28-11-2018
Սեյրան Սարոյանի հետ հանդիպում եղել է, Մանվել Գրիգորյանի մասին էլ է խոսվել. Նիկոլ Փաշինյան