2549 դիտում
10:28 18-03-2017
Վարդավանքի գյուղապետի ընտրություններում կրկին մեկ թեկնածու մնաց. «Փաստ»
«Փաստ» թերթը գրում է. «Սյունիքի մարզի Վարդավանք համայնքում մարտի 26-ին տեղական ինքնակառավարման մարմինների արտահերթ ընտրություններ տեղի կունենան։ Վարդավանքի բնակիչները կրկին գյուղապետ պիտի ընտրեն։
Նշենք, որ փետրվարի 12-ին այստեղ նույնպես արտահերթ ընտրություններ էին նշանակված՝ նախորդ տարի նախկին գյուղապետի մահվան հետ կապված։ Փետրվարին կայացած ընտրություններին առաջադրված միակ թեկնածուն՝ դաշնակցական Համլետ Թորոսյանը, չէր ընտրվել՝ 49 ընտրողից 35-ը դեմ էին քվեարկել նրան։
Սրան հաջորդեց կրկին արտահերթ ընտրությունների նշանակումը, որից հետո ըստ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի՝ երկու թեկնածու էր առաջադրվել։ Նրանցից մեկը ՀՀԿ-ի կողմից առաջադրված Կարինե Մարգարյանն է, մյուսը՝ անկուսակցական, ինքնառաջադրված Վալերի Ղազարյանը, ով, սակայն, մինչ գրանցվելը ինքնաբացարկ է ներկայացրել։
Այս պահին կրկին նախորդ իրավիճակի պես է՝ միայն մեկ թեկնածու կա և պարզ չէ, թե այս թեկնածուի օգտին այս անգամ համագյուղացիները ավելի շատ կողմ կամ դեմ կքվեարկեն։ Թերևս, մեկ թեկնածուի գոյությունն այս համայնքում վերջինիս ընտրվելու 100%-անոց շանս չի ապահովում»։
[b]Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
2464 դիտում
12:03 19-10-2024
«Գործ են տալիս» և հրաժարվում խոսել․ զրպարտիչ ծնողը ներողություն է խնդրել ՆԶՊ-ի ուսուցչից. Oragir.News
964 դիտում
08:58 19-10-2024
Լավ չեն աշխատո՞ւմ. դժգոհություններ նաև հասարակական սեկտորից ու փորձագետներից. «Փաստ»
1282 դիտում
08:37 19-10-2024
Ինչո՞ւ է ռուսաստանաբնակ հայ գործիչն այցելել ՌԴ խորհրդարան. «Փաստ»