2207 դիտում
12:58 18-03-2017
ՀՀ պատվիրակությունը մասնակցել է Ինտերպոլի ԱԿԲ-ների պետերի ամենամյա 13-րդ վեհաժողովին
2017թ. մարտի 7-ից 9-ը Լիոնում կայացավ Ինտերպոլի ԱԿԲ-ների պետերի ամենամյա 13-րդ վեհաժողովը: Վեհաժողովի աշխատանքներին մասնակցեցին Ինտերպոլի 149 անդամ երկրների շուրջ 270 ներկայացուցիչներ, Ինտերպոլի նախագահ Մենգ Հոնգվեյը և գործադիր կոմիտեի անդամներ, Գլխավոր քարտուղար Յուրգեն Շտոկը և բարձրաստիճան հյուրեր: ՀՀ պատվիրակությունը ներկայացնում էր ՀՀ-ում Ինտերպոլի ԱԿԲ պետ, ոստիկանության գնդապետ Արա Ֆիդանյանը:
Ինտերպոլի նախագահը՝ Մենգ Հոնգվեյը, բացման խոսքում ողջունելով ներկաներին` մասնավորապես ընդգծեց ԱԿԲ-ների դերը Ինտերպոլի գործունեության ոլորտում, հայտնելով, որ ԱԿԲ-ները հանդիսանում են կամուրջ Կազմակերպության և անդամ երկրների ոստիկանական և իրավապահ մարմինների միջև:
Ինտերպոլի Գլխավոր քարտուղար Յուրգեն Շտոկը հատկապես կարևորեց ահաբեկչության դեմ պայքարում ազգային ոստիկանական մարմիններին ժամանակին և ամբողջական տեղեկատվության տրամադրման հարցը:
Վեհաժողովում քննարկվեցին քրեական ոստիկանական միջազգային համագործակցության անդամ երկրների ԱԿԲ-ների հետագա զարգացման, կազմակերպության գործունեության հետ կապված մի շարք կարեւորագույն հարցեր, մասնավորապես` ազգային մակարդակում իրավապահ մարմինների կողմից Ինտերպոլի տվյալների պահոցների առավել ընդլայնված օգտագործումը, տեղեկատվության փոխանակման անվտանգության ապահովումը, երեխաների սեռական շահագործման հարցում անդամ երկրներին աջակցության տրամադրումը, ինչպես նաև օժանդակությունը անդրազգային ահաբեկիչներին հայտնաբերելու և նույնացնելու ոլորտում:
Բացի այդ, անդրադարձ եղավ Ինտերպոլի կողմից կազմակերպված Ադվենպա II օպերացիային, որի ընթացքում Արևմտյան Աֆրիկայի երկրներում ձերբակալվել են մարդկանց թրաֆիքինգով զբաղվող, ապօրինի միգրացիա կազմակերպող, թմրանյութերի ապօրինի շրջանառություն իրականացնող և գողացված ավտոտրանսպորտային միջոցների վաճառքով զբաղվող անձինք: Օպերացիայի արդյունքում՝ 11-ից 16 տարեկան 7 երեխաներ վերցվել են իրավապահների հսկողության տակ, և երկու անձ ձերբակալվել են մարդկանց թրաֆիքինգի ենթարկելու կասկածանքով:
ՀՀ ոստիկանության պատվիրակը հանդիպումներ ունեցավ Գլխավոր քարտուղարության բարձրաստիճան ներկայացուցիչների հետ, ինչպես նաև գործնական քննարկումների մասնակցեց մի շարք անդամ երկրների ներկայացուցիչների հետ՝ ոստիկանական համագործակցությանը վերաբերող գործնական հարցերի շուրջ:
[i]ՀՀ-ում Ինտերպոլի ԱԿԲ[/i]
Նմանատիպ նյութեր
1958 դիտում
14:49 28-01-2014
Հայ ոստիկանները Չեխիայի Ինտերպոլի ԱԿԲ-ի կողմից հետախուզվող են հայտնաբերել
2629 դիտում
18:23 04-08-2014
«Զվարթնոց» օդանավակայանում Գերմանիայի Դաշնության Ինտերպոլի ԱԿԲ-ի կողմից հետախուզվող է հայտնաբերվել
Այս բաժնից
736 դիտում
10:55 22-12-2024
Սիրիայում տեղի ունեցածը մեծ վտանգ է մեզ համար․ «ՀայաՔվե»
2098 դիտում
10:00 22-12-2024
Դիլիջանի համայնքապետը շարունակում է շուկայականից ցածր գներով հողեր օտարել Երևանի բնակիչներին. Ոսկան Սարգսյան
733 դիտում
09:55 22-12-2024
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար