211652_close_icon
views-count997 դիտում article-date 18:38 24-10-2022

ՀՀ ոստիկանության պատվիրակությունը մասնակցել է Հնդկաստանում կայացած տեղի ունեցավ Ինտերպոլի Գլխավոր ասամբլեայի 90-րդ վեհաժողովին

Հոկտեմբերի 18-ից 21-ը Հնդկաստանի քաղաք Նյու Դելիում կայացավ Քրեական ոստիկանության միջազգային կազմակերպության՝ Ինտերպոլի Գլխավոր ասամբլեայի 90-րդ վեհաժողովը: Վեհաժողովի աշխատանքներին մասնակցում էին 174 երկրների 700-ից ավելի ներկայացուցիչներ:

Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին բացման խոսքում կարևորեց միջազգային մակարդակով հանրության անվտանգությանն ուղղված ջանքերն ու համագործակցությունը:

Ինտերպոլի Գլխավոր ասամբլայի 90-րդ նստաշրջանի աշխատանքներին ՀՀ ոստիկանության պատվիրակությունը ներկայացված էր ի դեմս ՀՀ-ում Ինտերպոլի ԱԿԲ պետ, ոստիկանության գնդապետ Նարինե Հակոբյանի:

Վեհաժողովի շրջանակում նա հանդիպումներ ունեցավ Ինտերպոլի Գլխավոր քարտուղար Յուրգեն Շտոքի, կազմակերպության այլ ներկայացուցիչների, մի շարք անդամ երկրների պատվիրակությունների ղեկավարների հետ, որոնց հետ քննարկվեցին ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող հարցեր:

Միջազգային հանցավորության դեմ պայքարում հիմնական քննարկման թեմաներն ընդգրկուն էին՝ ֆինանսական հանցագործությունների և կոռուպցիայի դեմ պայքար, կիբեռհանցավորություն, երեխաների սեռական շահագործման դեմ պայքար և այլն:

Վեհաժողովի ավարտին ընդունվեցին մի շարք հիմնարար որոշումներ:

2023 թ. Ինտերպոլի Գլխավոր ասամբլեայի 91-րդ նստաշրջանը նախատեսվում է անցկացնել Վիեննայում՝ ի նշանավորումն Ինտերպոլի կազմավորման 100-ամյակի. 1923 թ. Վիեննայում Ինտերպոլը պաշտոնապես կազմավորվեց որպես Քրեական ոստիկանության միջազգային կազմակերպություն:

Նմանատիպ նյութեր