Մահացել է ՀՀ ժողովրդական նկարիչ Անատոլի Գրիգորյանը
Մարտի 17-ին, 75 տարեկան հասակում, կյանքից հեռացել է գեղանկարիչ, Հայաստանի Հանրապետության ժողովրդական նկարիչ Անատոլի Հակոբի Գրիգորյանը: Այս մասին հայտնում է ՀՀ մշակույթի նախարարությունը։
Անատոլի Գրիգորյանի մահվան կապակցությամբ ստեղծվել է թաղման կառավարական հանձնաժողով: