211652_close_icon

Սպիտակ տան մոտ տղամարդը հայտարարել է, որ իր մեքենայում ռումբ կա

views-count3846 դիտում article-date 11:42 19-03-2017
Ամերիկացի իրավապահները Սպիտակ տան մոտ ձերբակալել են մի տղամարդու, ով մեքենայով մոտեցել է Սպիտակ տան հսկիչ անցակետին՝ հայտարարելով, որ իր փոխադրամիջոցում ռումբ է տեղադրված: Այս մասին հաղորդում է CNN-ը: Աղբյուրի տեղեկություններով՝ ռումբի առկայության տեղեկությունը դեռևս չի հաստատվել: Հաղորդվում է նաև, որ միջադեպից հետո Սպիտակ տան հարակից փողոցները միառժամանակ փակվել են, ուժեղացվել են անվտանգության միջոցառումները: Հայտնի է, որ ներկայում կասկածյալը ձերբակալված է, իսկ նրա մեքենան խուզարկում են համապատասխան մասնագետները:

Նմանատիպ նյութեր