211652_close_icon
views-count2324 դիտում article-date 13:46 20-03-2017

Երևան քաղաքի պատմության թանգարանում բացվել է կանանց միամսյակին նվիրված ցուցահանդես

Կանանց միամսյակին նվիրված միջոցառումների շրջանակում Երևան քաղաքի պատմության թանգարանում բացվել է գեղանկարչուհի Արմինե Թումանյանի առաջին անհատական ցուցահանդեսը` «Հավերժ ճամփորդ» խորագրով: Ցուցահանդեսին ներկա են գտնվել Երևան քաղաքի պատմության թանգարանի տնօրեն Արմինե Սուքիասյանը, Երևանի քաղաքապետարանի մշակույթի և տուրիզմի վարչության պետ Ռուբեն Հովհաննիսյանը, նկարիչներ, քանդակագործներ, բազմաթիվ այլ արվեստագետներ: Ցուցահանդեսին ներկայացվել է նկարչուհու 40 աշխատանք՝ տարբեր թեմատիկ ուղղվածություններով, այդ թվում` հայ դիցաբանությանը նվիրված նկարներ, ծաղկանկարներ, դիմանկարներ, ինչպես նաև բատիկա ոճի աշխատանքներ: Ցուցահանդեսը կգործի մինչև մարտի 27-ը:

Նմանատիպ նյութեր