3361 դիտում
15:43 06-04-2017
Երևան քաղաքի պատմության թանգարանում բացվել է Ապրիլյան պատերազմի հերոսների հիշատակին նվիրված ցուցահանդես. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԺ
Երևանի քաղաքապետարանի և «Թեքեյան կենտրոն» հիմնադրամի համագործակցությամբ Երևան քաղաքի պատմության թանգարանում բացվել է Ապրիլյան պատերազմի հերոսների հիշատակին նվիրված գեղանկարչական աշխատանքների ցուցահանդես: «Ազատությունն այլընտրանք չունի. անկախություն» խորագիրը կրող ցուցահանդեսում ներկայացված են Արցախի նոր սերնդի ինը արվեստագետների շուրջ 6 տասնյակ աշխատանքներ՝ գեղանկարներ, քանդակներ և գրաֆիկա:
Ցուցահանդեսի բացման հանդիսավոր արարողությանը ներկա էր նաև Երևանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը, ով, կարևորելով նմանատիպ նախաձեռնությունների նշանակությունը, նշեց. «Այսպիսի միջոցառումները գալիս են խնկարկելու մերօրյա հերոսների հիշատակը, ովքեր այլևս մեզ հետ չեն և միևնույն ժամանակ մեզ հետ են, ու նրանց որոշակի դրսևորումներ արտահայտվում են այս ստեղծագործություններում»:
Ցուցահանդեսը բաց կլինի մինչև ապրիլի 15-ը:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 20+
20+
Նմանատիպ նյութեր
2264 դիտում
13:46 20-03-2017
Երևան քաղաքի պատմության թանգարանում բացվել է կանանց միամսյակին նվիրված ցուցահանդես
2755 դիտում
17:18 07-09-2016
ՀՀ անկախության 25-ամյակին նվիրված ցուցահանդես՝ Երևան քաղաքի պատմության թանգարանում
Այս բաժնից
862 դիտում
22:28 18-10-2024
Ադրբեջանը ձգտում է մեր ոչնչացմանը՝ որպես ազգային և պետական միավոր․ իրանագետ
925 դիտում
22:24 18-10-2024
Շարմազանովը հիշեցնում է 2016թ. իր ելույթը՝ Մոսկվայում. «No pasaran»