2039 դիտում
14:02 21-03-2017
Դեսպան Մկրտումյանն իր հավատարմագրերն է հանձնել Արգենտինայի նախագահին
Մարտի 20-ին Արգենտինայում ՀՀ դեսպան Էսթերա Մկրտումյանն իր հավատարմագրերը հանձնեց Արգենտինայի նախագահ Մաուրիսիո Մակրիին:
Հավատարմագրերի հանձնման արարողությունից հետո տեղի ունեցած առանձնազրույցի ընթացքում երկուստեք ընդգծվեց Արգենտինայի և Հայաստանի միջև ջերմ և բարձր մակարդակի հարաբերությունների առկայությունը:
Արգենտինայի նախագահը խնդրեց իր ողջույններն ու բարեմաղաթանքները փոխանցել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին և պատրաստակամություն հայտնեց իր նպաստը բերել հայ-արգենտինյան բազմաոլորտ հարաբերությունների զարգացման գործում:
Դեսպան Մկրտումյանը նույնպես հավաստիացրեց, որ իր պաշտոնավարման ընթացքում առավելագույն ջանքեր կներդրվեն երկու բարեկամ պետությունների միջև կապերի ավելի սերտացման և ամրապնդման համար։ Դեսպանը նաև շնորհակալություն հայտնեց նախագահ Մաուրիսիո Մակրիին Հայաստանի ու Արգենտինայի միջև համագործակցության և բարեկամության գործում ունեցած նշանակալի ավանդի համար:
Հանդիպման ընթացքում առանձնակի կարևորվեց և բարձր գնահատվեց արգենտինահայ համայնքի յուրահատուկ կամրջող դերը երկու երկրների միջև հարաբերությունների զարգացման և ամրապնդման հարցում։
Նախագահական պալատում տեղի ունեցած արարողությունից հետո ՀՀ դեսպանն ուղևորվեց Սան Մարտինի անվան հրապարակ, որտեղ Արգենտինայի նախագահական պատվո պահակախմբի ուղեկցությամբ տեղի ունեցած հանդիսավոր արարողության ժամանակ ծաղկեպսակ զետեղեց արգենտինյան ազգային հերոս, գեներալ Սան Մարտինի հուշարձանին:
Նմանատիպ նյութեր
4349 դիտում
22:17 06-06-2018
Դեսպան Մկրտումյանն իր հավատարմագրերն է հանձնել Չիլիի նախագահին
1413 դիտում
20:14 05-06-2019
Պարագվայում ՀՀ դեսպան Էսթերա Մկրտումյանն իր հավատարմագրերն է հանձնել Պարագվայի նախագահ Մարիո Աբդո Բենիտեսին
1470 դիտում
12:18 27-01-2022
Դեսպան Վիրաբյանն իր հավատարմագրերն է հանձնել Արգենտինայի Հանրապետության նախագահին
Այս բաժնից
1045 դիտում
22:24 21-12-2024
Ցնցված և վշտացած եմ․ Փաշինյանը գրառմամբ ցավակցել է Գերմանիային
1018 դիտում
21:56 21-12-2024
Ժաննա Անդրեասյանը այցելել է Ռոբերտ Ամիրխանյանի բնակարան՝ ևս մեկ անգամ շնորհավորելու կոմպոզիտորի 85-ամյակը
943 դիտում
21:34 21-12-2024
ՄԻՊ-ը «Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի տնօրենի հետ քննարկել է համագործակցության հարցեր