3124 դիտում
16:32 21-03-2017
Իրանը սպառնում է, որ կվերականգնի իր միջուկային ծրագիրը, եթե ԱՄՆ-ն շարունակի ներկայիս թերահավատ վերաբերմունքը
Իրանի արտգործնախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը հայտարարել է, որ իր երկիրը լիովին պատրաստ է նախկին իրավիճակին վերադառնալու և շարունակելու իր միջուկային ծրագրի իրագործումը, եթե ԱՄՆ-ն շարունակի գործարքի հանդեպ իր թերահավատությունը ցուցադրել, հաղորդում է IRNA-ն։
«Վերջին ամիսներին՝ շնորհիվ որակավորում ստացած իրանցի գիտնականների ու փորձագետների, մեզ հաջողվել է ստեղծել գերժամանակակից ցենտրիֆուգներ»,-ակնարկել է նախարարը։
Հիշեցնենք, որ երկարամյա ու ծանր բանակցությունների արդյունքում 2015 թվականի հուլիսին Իրանի ու միջազգային գերտերությունների միջև կնքվեց իրանական միջուկային ծրագրի կարգավորման վերաբերյալ համապարփակ համաձայնագիր, որի իրագործման դեպքում Իրանի դեմ ԱՄՆ-ի, Եվրամիության և ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի սահմանած բազմաթիվ տնտեսական ու այլ ոլորտի պատժամիջոցներ պետք է չեղարկվեն։
Նմանատիպ նյութեր
1687 դիտում
16:50 03-09-2015
Իրանը սպառնում է չեղյալ հայտարարել միջուկային գործարքը, եթե չհանվեն պատժամիջոցները
1829 դիտում
10:01 01-03-2022
ԱՄՆ պետքարտուղարությունը թերահավատ է ռուս-ուկրաինական բանակցությունների հարցում․ «Ամերիկայի ձայն»
Այս բաժնից
1033 դիտում
22:17 08-01-2025
Էրդողանն ու Ալիևը հեռախոսազրույց են ունեցել
988 դիտում
22:04 08-01-2025
Լեհաստանի նախագահի ընտրությունները տեղի կունենան մայիսին
1015 դիտում
21:26 08-01-2025
ԱՄՆ-ն Ուկրաինայի զինված ուժերին կօգնի մինչև Բայդենի վարչակազմի վերջին օրը. Բլինքեն