4899 դիտում
09:52 22-03-2017
ՊԵԿ նախագահ Վարդան Հարությունյանը չի էլ թաքցնում, որ հարուստ է. «Հայկական ժամանակ»
«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «ՀՀ պետեկամուտների կոմիտեի նախագահ Վարդան Հարությունյանը չի էլ թաքցնում, որ ինքը հարուստ է և հպարտանում է նրանով, որ երբեք էկոնոմ դասի ավիատոմս չի գնում ու օգտվում է միայն «բիզնես կլասից»։
Բարձրաստիճան պաշտոնատար անձանց Էթիկայի հանձնաժողովից Armtimes.com–ը տեղեկացել է, որ հարուստ են նաև ՊԵԿ նախագահի ընտանիքի անդամները։ Մասնավորապես, անցած տարի Վարդան Հարությունյանի կինը 789 միլիոն դրամով (1.6 միլիոն դոլար) ձեռք է բերել անշարժ գույք Ազատության պողոտայում՝ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի շքեղ առանձնատան մոտերքում։
Իհարկե հարուստ լինելը ամենևին վատ բան չէ։ Ու տվյալ դեպքում շատ լավ առիթ է ապօրինի հարստացման քրեականացումը նախաձեռնած իշխանության ներկայացուցչի համար մանրամասն ներկայացնել թե ինչպես է հարստացել Հարությունյանների ընտանիքը։ Իսկ բիզնեսի զարգացումը քաջալերող կառավարության ղեկավարը կարող է դա որպես ուսումնական ձեռնարկ ներկայացնել, թե ինչպես կարելի է կարճ ժամանակում Հայաստանում դառնալ շատ հարուստ մարդ»։
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]
Նմանատիպ նյութեր
4255 դիտում
16:04 11-10-2016
Վարչապետը ՊԵԿ աշխատակազմին է ներկայացրել ՊԵԿ նորանշանակ նախագահ Վարդան Հարությունյանին
13240 դիտում
19:02 10-10-2016
Նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով Վարդան Հարությունյանը նշանակվել է ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի նախագահ
Այս բաժնից
2464 դիտում
12:03 19-10-2024
«Գործ են տալիս» և հրաժարվում խոսել․ զրպարտիչ ծնողը ներողություն է խնդրել ՆԶՊ-ի ուսուցչից. Oragir.News
964 դիտում
08:58 19-10-2024
Լավ չեն աշխատո՞ւմ. դժգոհություններ նաև հասարակական սեկտորից ու փորձագետներից. «Փաստ»
1282 դիտում
08:37 19-10-2024
Ինչո՞ւ է ռուսաստանաբնակ հայ գործիչն այցելել ՌԴ խորհրդարան. «Փաստ»