2803 դիտում
12:48 22-03-2017
Էրդողանը խոստացել է «վերանայել ֆաշիստական Եվրոպայի հետ իր հարաբերությունները»
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ իր երկրում նախագահի լիազորություններն ընդլայնելու վերաբերյալ հանրաքվեից հետո կարող է վերանայել «ֆաշիստական ու դաժան» Եվրոպայի հետ իր հարաբերությունները, հայտնում է Reuters-ը։
«Այդ Եվրոպան կարծես երկրորդ համաշխարհային պատերազմից առաջ եղած Եվրոպան լինի՝ խտրական, ֆաշիստական, դաժան Եվրոպան, հակաիսլամական ու հակաթուրքական»,-ասել է նա Անկարայում տեղի ունեցած հավաքի ժամանակ։
Վերջինս հավելել է, թե, ի պատասխան Գերմանիայի, Թուրքիան էլ թույլ չի տա երկիր մուտք գործել որևէ եվրոպացի քաղաքական գործչի։
Հիշեցնենք, որ նախօրեին Գերմանիայի կանցլերի ղեկավարած Քրիստոնյա-դեմոկրատական կուսակցության փոխնախագահ Ֆոլկեր Բուֆիեն հայտարարել է, որ Թուրքիայի նախագահը Գերմանիայում անցանկալի հյուր է։
«Եթե նա գա այստեղ, ապա, իմ կարծիքով, մենք չպետք է թույլ տանք, քանի որ դա սպառնում է մեր երկրի անվտանգությանը»,-ասել էր Բուֆիեն։
Նմանատիպ նյութեր
460 դիտում
12:00 11-06-2015
Եվրախորհրդարանը կոչ է արել Եվրամիությանը վերանայել ՌԴ-ի հետ հարաբերությունները
6419 դիտում
08:31 18-05-2018
ԱՄՆ-ին անհրաժեշտ է հիմնովին վերանայել Թուրքիայի հետ հարաբերությունները. սենատոր Քրիս Քունս. «Ամերիկայի ձայն»
Այս բաժնից
997 դիտում
21:22 14-01-2025
Լոս Անջելեսի հրշեջները պատրաստվում են ուժգին քամիների վերադարձին
895 դիտում
19:50 14-01-2025
Ռուսաստանում ինտերնետի աշխատանքի խոշոր խափանում է տեղի ունեցել
955 դիտում
19:19 14-01-2025
ԵՄ-ն մանրամասն կուսումնասիրի ՀՀ-ի անդամակցության հնարավոր դիմումը. Կոս