7331 դիտում
11:10 22-03-2017
30 կովի արհեստական բեղմնավորման համար բյուջեից դուրս է գրվել 50 մլն դրամ. «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է. «Այս հոդվածով ՀՀ նորանշանակ գյուղնախարար Իգնատի Առաքելյանին կխնդրեինք համապատասխան օղակների միջոցով ստուգել այստեղ բերվող փաստերը, որովհետև «Փաստը», ուսումնասիրելով այս նյութի «հումքը», համոզվեց, որ այս գործում հարցականներ շատ կան:
Եվ այսպես. 2016 թվականին սահմանամերձ համայնքներում խոշոր եղջերավոր կենդանիների արհեստական բեղմնավորման համար ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը շուրջ 50 միլիոն դրամ է հատկացրել «Ագրոբիզնեսի և գյուղի զարգացման կենտրոն» (CARD) հիմնադրամին:
Դասընթացներ են անցկացվել: Արդյունքում երկու կադր է ընտրվել ծրագիրը կյանքի կոչելու համար: Տավուշի մարզում ծրագիրն իրականացրել են Դիտավանի նախկին գյուղապետ Սեյրանը և անասնաբույժ Էմիլը: Եվ նրանք երկուսով Տավուշում իրականացրել են մոտ 30 կովի արհեստական բեղմնավորում:
Ըստ մասնագետների` մեզ մոտ ամենաթանկ սերմնավորման արժեքը 10-15 հազար դրամ է: Այսինքն` 30 կովի սերմնավորման ամենաթանկ արժեքը չպիտի գերազանցեր 450000 դրամը: Եթե այսպես է, ապա ինչո՞ւ է դուրս գրվել 50 միլիոն դրամ, այս 50–ից 49500000 դրամն ո՞ւր գնաց: Գուցե սխա՞լ է մեր թվաբանությունը: Գյուղնախարարությանը կխնդրեինք պարզել»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
794 դիտում
13:04 05-01-2023
Պետբյուջեի միջոցներով արհեստական բեղմնավորման ծրագիրն այսուհետ բաց է լինելու ՀՀ բոլոր քաղաքացիների համար
5169 դիտում
10:20 20-12-2017
Ամանորյա ծախսերի համար Երևանի բյուջեից հատկացվել է 54 մլն դրամ՝ նախորդ տարվա 39 մլն-ի փոխարեն. «Հայկական ժամանակ»
10322 դիտում
20:26 30-12-2022
Հայաստանի ազգային պարալիմպիկ կոմիտե․ ԿԳՄՍՆ-ը 39,2 մլն դրամ բյուջեից 12 մլն դրամը չի տրամադրել
Այս բաժնից
2464 դիտում
12:03 19-10-2024
«Գործ են տալիս» և հրաժարվում խոսել․ զրպարտիչ ծնողը ներողություն է խնդրել ՆԶՊ-ի ուսուցչից. Oragir.News
964 դիտում
08:58 19-10-2024
Լավ չեն աշխատո՞ւմ. դժգոհություններ նաև հասարակական սեկտորից ու փորձագետներից. «Փաստ»
1282 դիտում
08:37 19-10-2024
Ինչո՞ւ է ռուսաստանաբնակ հայ գործիչն այցելել ՌԴ խորհրդարան. «Փաստ»