17502 դիտում
14:33 22-03-2017
Ձերբակալվել է Եվրոպայի ամենավտանգավոր մաֆիոզներից մեկը՝ Սանտո Վոտտարին
Իտալիայի ոստիկանությունն այս գիշեր ձերբակալել է հայտնի մաֆիոզ Սանտո Վոտտարիին, ով համարվում է Եվրոպայի ամենավտանգավոր մաֆիոզներից մեկը, հաղորդում է Ria Novosti-ն՝ հղում անելով La Cnews 24-ին։
Հեռուստաալիքը հայտնել է, որ 45-ամյա Վոտտարիին իրավապահները հայտնաբերել են գաղտնի բունկերում՝ կառուցված իր հայրենի քաղաքում՝ Բենեստարիում։ Տեղի ոստիկանության տվյալներով՝ Վոտտարին գլխավորում է կալաբրիական ամենաագրեսիվ խմբավորումներից մեկը՝ «Նդրանգետա»-ն։
Վերջինս մասնակից է բազմաթիվ արյունալի ոճրագործությունների, մասնավորապես, մեղադրվում էր 2007 թվականի օգոստոսին, այսպես կոչված, «Դույսբուրգի ջարդերին» մասնակցություն ունենալու մեջ։ Այն ժամանակ դատարանը Վոտտարիին դատապարտեց 30 տարվա ազատազրկման։
Հայտնի մաֆիոզի նկատմամբ Եվրոպոլի կողմից հայտարարվել էր միջազգային հետախուզում։
Նմանատիպ նյութեր
11221 դիտում
14:24 06-09-2017
Ուրուգվայում ձերբակալվել է իտալացի ամենավտանգավոր մաֆիոզներից մեկը՝ «Կոկաինի թագավոր» Մորաբիտոն
1183 դիտում
16:51 27-07-2024
Իսպանիայում ձերբակալվել է ամենավտանգավոր իտալական մաֆիոզներից մեկը
2979 դիտում
12:39 01-03-2016
Հրապարակվել է Եվրոպայի ամենավտանգավոր քաղաքների աղյուսակը
Այս բաժնից
673 դիտում
20:14 23-10-2024
Կազանում մեկնարկել է Պուտին-Էրդողան հանդիպումը
667 դիտում
20:00 23-10-2024
Թուրքական երկու խոշոր ավիաընկերություններ չեղարկել են դեպի Իրան բոլոր թռիչքները
877 դիտում
19:44 23-10-2024
Անկարայում զինված հարձակման հետևանքով կա 3 զոհ և 14 վիրավոր