29503 դիտում
16:59 23-03-2017
Արթիկում վրաերթի է ենթարկվել տեղի ոստիկանության քրեական հետախուզության բաժանմունքի պետի 12-ամյա տղան
Այսօր՝ մարտի 23-ին, վրաերթ է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 16։20-ի սահմաններում Արթիկ քաղաքի Բաբաջանյան փողոցում Արթիկի բնակիչ, 27-ամյա Դավիթ Պետոյանը իր վարած Hyundai մակնիշի 34 ՍQ 959 համարանիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել հետիոտն, 12-ամյա Գարուշ Իգիթյանին։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, ավտոմեքենայով երեխային տեղափոխել է Արթիկի բժշկական կենտրոն։
Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի աշխատակիցները՝ տեսուչ Գևորգ Գևորգյանի գլխավորությամբ, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վրաերթի ենթարկված երեխայի հայրն աշխատում է ոստիկանության Արթիկի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի պետ։
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: