1899 դիտում
09:52 24-03-2017
Րաֆֆի Հովհաննիսյանը մտադիր է վերականգնել իր ամերիկյան քաղաքացիությունը. «Ժամանակ»
«Ժամանակ» թերթը գրում է. «Րաֆֆի Հովհաննիսյանը, դեռևս անցյալ տարի սեպտեմբեր ամսին կայացած նիստին, «Ժառանգության» վարչության անդամներին հայտնել էր, որ ցանկանում է դուրս գալ քաղաքականությունից և անցնել հանգստի։
Մեր տեղեկություններով՝ Րաֆֆի Հովհաննիսյանի այդ ցանկությունը շարունակում է կենսունակ մնալ։ Պատահական չէ, որ նա հենց 11-րդ հորիզոնականում է ՕՐՕ դաշինքի, որը ոչ մի դեպքում անցողիկ չի համարվում։
Մեր տեղեկություններով՝ Րաֆֆի Հովհաննիսյանը ոչ միայն որոշել է լքել քաղաքականությունը, այլև մտադիր է առաջիկայում վերականգնել իր ամերիկյան քաղաքացիությունը, որից հրաժարվել էր 1991թվականին, սակայն ՀՀ քաղաքացիություն նրան շնորհվել է 2001թ։ Րաֆֆի Հովհաննիսյանը ծնվել է ԱՄՆ-ում և քաղաքացիությունը վերականգնելու որևէ դժվարություն, ըստ օրենքի, նա չի ունենա»։
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]
Նմանատիպ նյութեր
2091 դիտում
09:36 30-11-2016
Րաֆֆի Հովհաննիսյանը «ժառանգության» երեք անդամների համար անցողիկ տեղեր է պահանջել. «Ժամանակ»
2428 դիտում
10:32 02-12-2016
Րաֆֆի Հովհաննիսյանը որոշել է չմիանալ ստեղծվող դաշինքին. Չի բացառվում, որ «Ժառանգությունը» լուծարվի. «Ժամանակ»
Այս բաժնից
2464 դիտում
12:03 19-10-2024
«Գործ են տալիս» և հրաժարվում խոսել․ զրպարտիչ ծնողը ներողություն է խնդրել ՆԶՊ-ի ուսուցչից. Oragir.News
967 դիտում
08:58 19-10-2024
Լավ չեն աշխատո՞ւմ. դժգոհություններ նաև հասարակական սեկտորից ու փորձագետներից. «Փաստ»
1282 դիտում
08:37 19-10-2024
Ինչո՞ւ է ռուսաստանաբնակ հայ գործիչն այցելել ՌԴ խորհրդարան. «Փաստ»